2008-ից մինչև 2015 թվականը Հայաստանից արտագաղթել է ավելի քան 297 հազ. մարդ.VIDEO
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` 2008-ից մինչև 2015 թվականը Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել է ավելի քան 297 հազ. 700 մարդ:
Որպեսզի հասկանանք այս ցուցանիշի ետևում թաքնված ողբերգությունը, ևս մի քանի տվյալներ ներկայացնենք: Այսպես, ըստ 2015 թվականի պաշտոնական տվյալների` Արմավիր քաղաքում բնակվում է 29 հազար մարդ: Պարզագույն հաշվարկը թույլ է տալիս ասել, որ 2008-ից ի վեր Հայաստանից արտագաղթել է «10 Արմավիր քաղաք», կամ «13 Աշտարակ», կամ էլ «37 Եղեգնաձոր»:
Բենիամին Մաթևոսյան

