Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ

«Հետք»-ը գրում է․ «Հետք»-ի տեղեկություններով՝ այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ:

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ:

Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսի 28-ին։ Դրա միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, համակիր է:

«Իմ ֆիրման է։ Այդ ժամանակ, որ ֆիրման բացվում էր, Հայաստանում չէի ես։ Ընկերոջս՝ Մամե Ամիրյանի, հետ որոշեցինք բացենք ֆիրման։ Ինքը ուղղակի պարսկագետ է, լավ խոսում է պարսկերեն, որ պայմանագիրը Պարսկաստանի հետ էր, պարսակերենի հետ կապված էր, որոշեցինք, որ ինքը կլինի, մինչ ես կգամ»,-«Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը։

Ռոման Մուրադյանը հնարավոր համարեց, որ հետագայում Մամե Ամիրյանը կարող է դուրս գալ ընկերության սեփականատերերի ցանկից, և վերջինիս փոխարինի ինքը։

Ռոման Մուրադյանն այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ փոխարինելով ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Նշենք, որ Ռոման Մուրադյանը 2016-2018 թթ. եղել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Երևանի կենտրոնի պետ, 2017-2018 թթ. եղել է ՍԱՊԾ-ի պետի խորհրդական։

Գնումների հաշվետվողականության armpes.am համակարգի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը վառելիքի գնման՝ այս տարվա երկրորդ ամենախոշոր պայմանագիրն է։ Դիզվառելիքի ձեռքբերման ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Մաքսօիլ» ընկերության հետ՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ին։ Պաշտպանության նախարարությունը «Մաքսօիլ»-ից ձեռք է բերել 3 միլիարդ 148 միլիոն դրամի ավիավառելիք։

Ռոման Մուրադյանը հավաստիացնում է՝ իշխանության հետ ունեցած կապերը դեր չեն ունեցել մրցույթում

Ռոման Մուրադյանն ասաց, որ Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում հաղթել են, քանի որ ամենացածր գինն են առաջարկել։ Հավաստիացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ իշխանությունում ունեցած ընկերները որևէ դեր չեն ունեցել մրցույթում հաղթելու գործում:

«Պարոն Փաշինյանի գաղափարները ինձ միշտ հարազատ է եղել, չնայած նրան, որ ժամանակին պետական պաշտոնի եմ աշխատել։ Բայց կաշկանդվածություն չկա, որովհետև իմ կուսակցությունը չի խառնվում նման բիզնեսային բաների մեջ»,-ասաց Ռոման Մուրադյանը։

«Գազօիլ» ընկերությունը վառելիք է ներկրում Իրանից՝ պետական գործարանից։ Ընկերությունն ունի բենզալցակայան Շենգավիթ վարչական շրջանի Սևանի փողոց 17 հասցեում։ Մուրադյանն ասաց, որ եթե Իրանից բերվի դիզելային վառելիք, այն առավել մատչելի կլինի, մատակարարումները ցածր գին կունենան։

Ռոման Մուրադյանը նաև հանդիսացել է «Նավթ և Գազ» ընկերության բաժնետերերից մեկը, որը Հայաստան դիզելային վառելիք էր ներկրում Իրաքից։ Դեռևս 2014 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին գրելիս տեղեկացրել էինք, որ «Նավթ եւ Գազ» ՍՊԸ-ի 50 %-ի բաժնետերը Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերության երբեմնի տնօրեն Խաչատուր Հովսեփյանն էր, մյուս բաժնետերը Ռոման Մուրադյանն էր։ ՍՊԸ-ն հիմնադրվել էր 2013թ. հունիսին եւ վառելիքի առաքում էր իրականացնում Երեւանի ողջ տարածքում, ինչպես նաեւ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ եւ այլ քաղաքներ: Ընկերությունն այժմ գործունեություն չի ծավալում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>