Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

ՀՅԴ- խառնակչության փորձի հետևում կանգնած է եղել Փաշինյանի իշխանությունը

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ  ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» կուսակցական միության (ՆԱՈՒՄ)-ի շուրջ աղմուկը գեներացվել էր դեռ վաղուց՝ իշխանության գործուն աջակցությամբ:

Նպատակը մեկն էր՝ «ՀՅԴ-ի երիտասարդների մեջ սերմանել հին դաշնակցականների հանդեպ անվստահություն»: Դրա արդյունքում  իշխանությունները հույս ունեին  ՀՅԴ-ի հանդեպ ունենալ որոշակի ազդեցություն: Իշխանության նպատակները հեռահար բնույթ ունեին վերջնաարդյունքում պառակտել այս կառույցը, ինչը որ եղավ ՀՌԱԿ-ի և Հնչակյանների հետ:

Այդպիսի նպատակներ ունեին նաև Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ: Տեր-Պետրոսյանին հաջողվեց պառակտել ՀՌԱԿ-ին և Հնչակյաններին, սակայն ոչ՝ ՀՅԴ-ին:

Եվ ահա Փաշինյանը իր վրա է վերցրել շարունակելու Տեր-Պետրոսյանի այս գիծը: Հենց այդ հանգամանքով է  պայմանավորված իշխանությունների հռետորական ձևակերպումների տարբերությունները ասենք ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նկատմամբ: Եթե առաջին երկուսի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքը միշտ ընդգծված բացասական էր, ապա ՀՅԴ-ի հանդեպ նկատվում էր զգուշավորություն, որպեսզի հնարավոր լիներ «ներսից պայթեցնել այդ կառույցը»:

Սակայն Արայիկ Հարությունյանի «բարեփոխումները» երկընտրանքի առաջ կանգնեցրին ՀՅԴ-ում գործող  երիտասարդ ռեվիզիոնիստներին, և  արդյունքում վերջիններս ստիպված  եղան  «բացահայտվել»:

Ամենածիծաղելին այն էր, որ երեկվա Հ1-ի եթերում հանդես եկող երիտասարդները՝ Վանիկ Չալոյանն ու Անուշ Հովհաննիսյանը,  նույն նախարարի առաջարկությունների հանդեպ տարբեր տեսակետներ ունեին: Եթե Անուշը համարում էր, որ «բողոքի ակցիաները վաղաժամ էին և անհրաժեշտ էր շարունակել կառուցողական երկխոսություն նախարարի հետ», ապա Վանիկը ընդհանրապես  ոչ միայն դեմ չէր այդ առաջարկներին, այլև պարզվեց Արայիկ Հարությունյանի տեսակետների բոցաշունչ աջակիցն էր:

Ստացվել էր շատ ծիծաղելի վիճակ, երբ ուսանողական միության անդամ Անուշը, բացի այդ, պարզվում է արդեն  ուսանողել  չէր, իսկ երիտասարդ դաշնակցական Վանիկի տեսակետները գրեթե ամբողջությամբ համընկնում էին նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկների հետ:

Պետք է նշել, որ այս հարցում էլ իշխանությունները ինչպես ասում են «перебор» էին արել, որի արդյունքում էլ այս փոքրիկ պայքարում պարտվեցին:

Հետաքրքիր է այս ամենից հետ բացահայտված ռեվիզիոնիստներին Փաշինյանը կնդունի՞ ՔՊ-ի շարքերում, թե այնտեղ կարծում են, որ «օգտագործված մատերիալն» արդեն պիտանի չի լինի իրենց համար:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>