«Հայաստանի դեմ հարձակման պլանը դեռ ուժի մե՞ջ է». Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին
«Վերջերս լրատվամիջոցներում հայտնվել էր մի փաստաթուղթ, որը բացահայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված «Ալթայ» ծրագրի «Օղուզթուրք» ռազմաօդային գործողությունը, որը մեծ անհանգստություն է պատճառել Հայաստանի ժողովրդին:
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին ուղղել ենք հետևյալ հարցումները.
· Արդյո՞ք Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ ունի նման ծրագիր: Խնդրո առարկա ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է:
· Ի՞նչ պատրվակով և ի՞նչ նպատակով է այս ծրագիրը կազմվել:
· Արդյո՞ք Հայաստանի ժողովրդի շրջանում առաջացած մտահոգությունը փարատելու և խաղաղության ակնկալիքը վերակենդանացնելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկելու եք»:
Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջից