Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
22
Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Պատերազմ Արցախում
Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին». Էլինար Վարդանյան. Տեսանյութ

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

– ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ. հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը: Լո՞ւրջ է դիզվառելիքի կտրոնների չարաշահման մեղադրանք առաջադրել 10 տարի երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդուն:

– Նյութերին ամբողջությամբ չեմ տիրապետում, այլ այնքանով, որքանով որ լրատվամիջոցներում հրապարակվեց տեղեկատվությունը, բայց ասեմ, որ հաշվի առնելով այսօրվա իրավապահ մարմինների կողմից հարուցվող գործերի սնանկությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քրեական գործեր խիստ վիճահարույց են եղել, իհարկե, այս գործը ևս մտահոգիչ է:

– ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ մերժեց ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու մասին «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագիծը: Ինչպե՞ս եք գնահատում նախագիծն առհասարակ և այն, որ տևական ժամանակ ՊՎԾ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են: Արդյո՞ք նրանք անհրաժեշտ պահին ծանր, պատասխանատու որոշումներ կայացնելու բեռը կվերցնեն իրենց վրա:

– Ի սկզբանե ինձ համար այս նախագիծն ընդունելի չի եղել, որովհետև սա ամենևին հարցի լուծում չէր: Այսինքն՝ եթե մենք ուզում էինք փոփոխություններ անել ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պառլամենտին հաշվետու դարձնելու համար, ապա այս կոսմետիկ լուծումներով այդ հարցը չի լուծվում: Պետք է գնալ խորքային լուծումների, և ես հիշում եմ, որ սկզբնական շրջանում մեր իշխանությունները ելնում էին այն մտքից, որ ՀՀ-ի համար սուպերվարչապետ ընդունելի չէ, հետո երբ եկան իշխանության, ասացին՝ ժամանակին վատ մարդիկ էին ղեկավարում, հիմա լավն են, մինչդեռ լավ կամ վատ մարդու խնդիր չկա, պետք է համակարգային լուծումներ առաջարկվեն:

Ինչ վերաբերում է ժ/պ-ներին, սրանք իսկապես լրջագույն պաշտոններ են, և, իհարկե, լուրջ պատասխանատվություն է պահանջվում: Եվ, իհարկե, ինձ համար էլ շատ տարօրինակ է, որ այսքան երկար ժամանակ այս մարմինների պատասխանատու անձինք այդպես էլ չգտնվեցին, և առավել քան անընդունելի է մինչև այժմ ժ/պ-ներով այս կառույցների ղեկավարումը:

– Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը: Գ. Ջհանգիրյանը 2008 թ. նախագահական ընտրություններից հետո միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական պայքարին: Նա ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում, ինչից հետո կայացվեցին այս որոշումները: Դատախազները կարո՞ղ են զբաղվել քաղաքականությամբ:

– Եթե հիմնավորումը բերվում է հենց նրանում, որ որոշման հիմքը հիմնավոր չէր, և տարբեր պետական պատասխանատու մարմիններ, ովքեր քաղաքականության հարցում պետք է ունենային նեյտրալություն և իրավունք չունեին քաղաքականությամբ զբաղվել, դա կստեղծի բավականին լուրջ նախադեպ, որի արդյունքում մենք հետագայում այսպիսի հարցերով վիճարկելու հնարավորություն կունենանք: Մինչդեռ մենք ունենք Սահմանադրությունից ու օրենքներից բխող սահմանափակումներ, որոնք նախատեսվում են որոշակի կատեգորիայի մասնագիտությունների համար, այդ թվում՝ դատախազների ու դատավորների համար:

– ՀՅԴ երիտասարդների նախորդ օրվա ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը: Արդյո՞ք խաղաղ ակցիայի ժամանակ բռնության կիրառման մասին չէին ոստիկանների այն հայտարարությունները, թե չենթարկվելու ու փողոցը չբացելու դեպքում իրենք կդիմեն ֆիզիկական ուժի: Ուժի կիրառմամբ փողոց բացած ոստիկանները ո՞ր պահից հասկացան, որ չի կարելի փողոց փակել և սահմանափակել այլոց ազատ տեղաշարժման իրավունքը: Իրավաչա՞փ էր կիրառված ուժը: Արդյո՞ք 2018թ. ապրիլ-մայիսին կարելի էր փակել փողոց, ի՞նչ էին անում դատարաններն արգելափակելու կոչի օրը ոստիկանները, երբ սոսկ դիտորդի կարգավիճակում էին, կամ Էջմիածին տանող ճանապարհը փակելու ժամանակ՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով, երբ քաղաքապետ ու պատգամավորներ էին բանակցում, խոստումներ տալիս, որ փողոցը բացեն: Երկակի ստանդարտները մեզ ո՞ւր են հասցնելու:

– Տարբեր ոլորտներում, տարբեր գործերում կարելի է այս երկակի ստանդարտներին հանդիպել: Ես գտնում եմ, որ դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին, ավելին, որովհետև նրանք իրենց խաղաղ հավաքի իրավունքն էին իրականացնում:

Ինչ վերաբերում է երկակի ստանդարտներին, մենք դա տեսել ենք և դատարանների շրջափակման ժամանակ, երբ իրավապահ մարմինները պարզապես անգործության էին մատնված: Նույնն  Էջմիածնի ճանապարհը փակելու ժամանակ էր, երբ պատգամավորները փողոցը փակածներին խոստումներ էին տալիս, որ նորից կալանավորելու են, և հարց է, թե ինչպես կարող էր պատգամավորն իմանալ, որ այդպիսի որոշում է իրականացվելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>