Աննա Հակոբյանի խոսքում խնդրահարույց շեշտադրումներ կային. նա միտումնավոր չշեշտեց, որ խախտումների մեղավորը ադրբեջանական կողմն է. Անժելա Էլիբեգովա. Տեսանյութ
Ես վաղուց եմ ասել, որ դեպքերի նման շարունակության դեպքում մենք ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին կտեսնենք կալանքի տակ, այլև՝ Սերժ Սարգսյանին, Արցախի նախկին-ներկա նախագահներին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ հնարավոր է Արցախի հարցում այնպիսի սցենար զարգանա, որի հետևանքով որոշվի կալանավորել Սերժ Սարգսյանին:
ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանի կարծիքով էլ՝ այս իշխանության նպատակն է մինչև վերջ սևացնել նախկիններին. «Ես միշտ ասել եմ՝ ինձ համար կան սիմվոլներ: Կալանավորել նախկին նախագահին, դա նույնն է, ինչ կալանքի տակ վերցնել պետականությունը»:
Մանրամասները՝ կից տեսանյութում: