Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

«Պանդորայի արկղը» բացելիս. հնագույն Հայաստանը վերադարձել է Փաշինյանի դեմքով

ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործեր հարուցելուց հետո առաջանում է լեգիտիմ հարցադրում՝ բա 1–ին նախագահի դեմ գործ չի՞ հարուցվելու։ Նա սո՞ւրբ է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի սիրած թեմաների՝ թալանի ու ընտրակեղծիքների հիմքը դրվել է Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման շրջանում։

1995թ. խորհրդարանական և հատկապես 1996թ. նախագահական ընտրությունների գնահատականներն ամենախայտառակն են 1991–ից հետո (խոսքը նաև միջազգային գնահատականի մասին է, մասնավորապես՝ ԱՄՆ պետդեպը «անարդար» է որակել 1996–ի ընտրությունները և արձանագրել ընդդիմադիր քաղաքական գործիչների ծեծը, բանտերում կատարված սպանությունները, մարդկանց խոշտանգումներն ու հետապնդումները, դատական իշխանության լիակատար կախվածությունը գործադրից)։

1996թ. ընտրությունները միակն են, որոնց կեղծման մասին խոսել են այդ օրերի իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը (Ներքին գործերի նախարար) և Կարապետ Ռուբինյանը (ԱԺ փոխնախագահ)։

Ներսի ու դրսի գնահատականները համադրելով պետք է արձանագրել, որ 96–ին տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և մի խումբ անձանց կողմից իշխանության բռնազավթում։

96–ի կեղծիքների մասին վարչապետի կարգավիճակով խոսել է նաև Փաշինյանը, բայց համառորեն իրավական ընթացք չի տալիս այդ օրինախախտմանը։ Փոխարենը նա ապօրինաբար կալանքի տակ է պահում Ռոբերտ Քոչարյանին, ով 1998–ի իշխանափոխությունից հետո ապացուցեց, որ Արցախի հարցում «փուլային» լուծման տարբերակը սխալ է և կարելի է զարգանալ՝ չզիջելով։

Քոչարյանը կալանավորված է նաև այն պատճառով, որ 2008–ին թույլ չի տվել ՀՀՇ–ական ռևանշ ու սահմանադրական կարգի տապալում, ինչին Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարը պատրաստ էին գնալ անգամ 10 զոհի գնով։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի դեմ ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա ԵԺԿ–ում հնչեցրել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը, ինչից համառորեն խուսափում է վարչապետ Փաշինյանը։

Քաղաքական դաշտի ջրբաժանն այժմ անցնում է 1998–ին սրված գաղափարական հակասության սահմանագծով։ Սա ոչ թե պատերազմի ու խաղաղության, այլ կապիտուլյացիայի ու հաղթանակի սահմանագիծն է։

1998–ից սկսած Փաշինյանը դարձել է Արցախի հարցում «փուլային» կապիտուլյացիայի գնալու գաղափարի քարոզիչներից։ 2008–ին նա կանգնեց իր իսկ բնութագրմամբ «չարիքի իշխանության» հիմնադիր–նախագահի կողքը։ Այժմ նա նույն «փուլային» տարբերակի տիրույթում է գործում։

Եթե քրեական գործեր են հարուցվում և քաղաքական հետապնդում իրականացվում 1998–ին Տեր–Պետրոսյանին իշխանությունից հեռացնողների դեմ, իսկ վերջինս սրբի կարգավիճակում է մնում, ապա դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե նոր Հայաստանի, այլ հնագույն Հայաստանի ռևանշի հետ։

Փաշինյանը բացել է «Պանդորայի արկղը» և ստիպված է լինելու գնալ մինչև վերջ։ Իսկ վերջում, որպես կանոն, «արկղում» հայտնվում է նա, ով այն բացել էր։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>