Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

«Թավշյա» պաշտոնյաների ձեռքբերումները՝ կանանց և ծնողների միջոցներո՞վ

«168 ժամ» թերթը գրում է. «Բնակչությունից պարբերաբար ստացվող սոցիալական խնդիրների մասին բողոքներին ու ահազանգերին զուգահեռ՝ խմբագրությունը սկսել է հաճախ տեղեկություններ ստանալ նաև այս կամ այն պաշտոնյայի գործունեության վերաբերյալ։

Մեր համաքաղաքացիների աչքից չեն վրիպում հեղափոխական նորօրյա պաշտոնյաների շռայլ գնումները, նրանց հաճախած թանկարժեք ժամանցի վայրերը, երեխաներին տեղափոխելն էլիտար դպրոցներ և մանկապարտեզներ։ Եվ այս տենդենցը, ասում են, նկատվում է նախարարների և ավելի ցածր չինովնիկների շրջանում։

Մարդիկ եզրակացնում են՝ կարճ ժամանակում կտրուկ փոխվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այլև հեղափոխականներից շատերի կյանքի որակը, և այստեղ մարդիկ լուրջ մտահոգվելու պատճառներ են տեսնում։

Խմբագրությունը հետամուտ կլինի հատկապես արժանահավատ տեղեկություններին, սակայն առաջինը հարկ ենք համարում սկսել վերջինը ստացած տեղեկություններից, որոնք առնչվում են Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին ու Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին։

«Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան». Դավթաշեն համայնքի ղեկավար

168.am-ի աղբյուրներն արձանագրել են, որ օրերս Դավթաշեն համայնքի ղեկավար, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Միքայել Թումասյանը սկսել է շրջել սև գույնի Porsche Panamera մակնիշի մեքենայով, ֆիքսել էին նաև «գոլդ» համարանիշը՝ 01 MT 110։ Եթե հաշվի առնենք այս մեքենայի գինը, որ շուկայում մինչև 100 հազար դոլարի է հասնում, զուգահեռ անցկացնենք վարչական շրջանի ղեկավարի (թաղապետի) որոշում ընդունելուց զուրկ լիազորությունները և դրա դիմաց 275.000 դրամ մաքուր աշխատավարձը, չաշխատող ընտանիքը, կենցաղային հոգսերը, ապա շարքային թաղապետը հաստատ չէր կարող իրեն թույլ տալ նման ճոխություն։

Այդ դեպքում որտեղի՞ց և ինչի՞ հաշվին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից երիտասարդ թաղապետն այսքան ճոխ մեքենա ձեռք բերել։ 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Միքայել Թումասյանը պատմեց իր հարուստ աներոջ մասին (Պետական վերահսկողական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանի քեռու հայտնի օրինակով)։

«Նախ, Ձեզ ասեմ՝ կինս Հայաստանի քաղաքացի չի, ինքը բելառուս ա, շատ հարուստ ծնողներով հանդերձ, ու իրա հարուստ բիզնես-գործունեությունը միշտ եղել է Ռուսաստանում և Ուկրաինայով մեկ։ Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան, իմ ունեցածը մինչ այդ Nissan Altima էր, որը վաճառել ենք, բայց եթե անգամ իմը լիներ, ես չէի տարակուսի, կխոստովանեի միանգամից»,- ասաց իշխանական երիտպաշտոնյան։

Պաշտոնյան ընդունեց, որ ձեռք բերածը, համենայնդեպս, բավականին թանկարժեք մեքենա է։ Նույն մակնիշի նոր ավտոմեքենան արժե 150-160․000 դոլար։   

«Բայց մերը նոր չէ, և մենք դա գնել ենք 7 մլն դրամով»,- հավելեց Միքայել Թումասյանը՝ պնդելով, որ կարող էր այդ գնով սև շուկայից ձեռք բերել, մանավանդ, որ մինչև պաշտոնը ստանալն ունեցել է հավաքած շատ-շատ փող։

«Հարգելիս, իմ համեստ աշխատավարձով պաշտոնը ստանալուց հետո, ես հայտարարագրել եմ կնոջս 90.000 դոլարը, պլյուս՝ 11 մլն դրամ իմ գումարը, բայց ասեմ՝ իմանաք, ես ունեմ 700 հազար դոլար արժողությամբ առանձնատուն՝ Դավթաշենում, ու արդեն 4 տարի է, դա բոլորը գիտեն։ Իմ կինը մինչև հիմա բիզնես-գործունեության մեջ ա եղել՝ իմ հետ միասին, ու իր կյանքի ընթացքում բիզնեսով վաստակած գումարներ դեռ ունի»։

Թումասյանը վստահեցնում է, որ այսօր բիզնեսներ չունի, քանի որ օրենքը թույլ չի տալիս, իսկ կինը տուն-տեղ, երկու բալիկների խնամքին է անցել։

Բիզնեսից եկող մեծ փողերը, ասում է, փոխել է միջին կարգի պաշտոնի ու համեստ աշխատավարձի հետ՝ զուտ հեղափոխական գաղափարներից ելնելով: «Հարգելիս, պաշտոնի բարձր, ցածր չի լինում, ես զուտ գաղափարի համար եմ եկել էստեղ, երկիրը կառուցելու համար եմ աշխատում»,- ասաց նա։

Իսկ ի՞նչ եք արել այդ գաղափարները կյանքի կոչելու համար, և արդյոք Ձեր շատ–շատ կուտակած ֆինանսական միջոցներից ներդրե՞լ եք թաղապետարանի ծրագրերում՝ հանուն այդ գաղափարների,-հետաքրքրվեցինք Դավթաշենի հեղափոխական թաղապետից։ Ի պատասխան՝ միայն մեկ սոցիալական ծրագիր հիշատակեց՝ ամանորյա միջոցառում և նվերներ՝ համայնքի թվով 100 հաշմանդամ երեխաների համար:

«Իմ վարչական շրջանի համար էնքան բան եմ արել, մարդիկ շատ են դիմում, ես իմ գրպանից կանխիկ փող չեմ տալիս, բայց սպասեք, հաշվետվությունը կհրապարակեմ»,- ասաց նա։

Բաց ու թափանցիկ ներկայացող թաղապետից ջանացինք ընտանեկան բիզնեսից խոսել, սակայն նա կարճ կապեց՝ ասելով, որ ներկրում-արտահանում է իրականացրել։ Իրականում, պարզվում է, իշխանական թաղապետը զբաղվել է կանացի բիժուտերիաներ ներկրելով, իսկ թե ինչպես կարող էր այս մանր զարդերի ներկրումը նրան հազարավոր դոլարների եկամուտ ապահովել, դժվար է հասկանալ։

«Բնակարանը հորս օգնությամբ եմ ձեռք բերել». Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան

Ինչ վերաբերում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին, ով վարչական գործառույթից դուրս՝ Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային որոշ գրասենյակներ է ակտիվ կուրացիա անում, նա ևս հերքեց հեղափոխությունից հետո իր կյանքի որակի լավանալու մասին լուրերը։

Հաստատեց, որ Կապանի կենտրոնում, հենց Չարենց փողոցի վրա նոր բնակարան է ձեռք բերել, քանդել է ներսի հարդարանքը ու իր ոճով հիմնովին պիտի նորոգի, բացի այդ՝ տան հետ, միաժամանակ, գնել է Hyundai Sonata հիբրիդ ավտոմեքենա։

«Բնակարանը հորս օգնությամբ եմ ձեռք բերել, ես միացել եմ գնմանը՝ «Կոնվերսբանկից» վերցրածս 7 մլն դրամ վարկով, իսկ մեքենան ԱՄՆ-ից աճուրդով եմ ձեռք բերել, որի շուկայական գինն այդ պահին 3000 ԱՄՆ դոլար էր»,- պարզաբանեց ՔՊ-ական փոխմարզպետը և ընդգծեց, որ համեստ աշխատավարձով գնված գույքի համար չի ցանկանում, որ աղմուկ բարձրանա, ուստի որոշեց հրապարակել բանկի թղթերը։ 

Ի դեպ, ավտովաճառքի հայտարարություններ տարածող կայքերում նման ավտոմեքենաների արժեքը երեք անգամ բարձր է նշվում։ Ըստ իրազեկների՝ հիբրիդ տեսակի նման ավտոմեքենայի արժեքը, նույնիսկ ԱՄՆ աճուրդից ձեռք բերելու դեպքում, 3000 դոլար պարզապես չի կարող լինել։

Պարզապես հիշեցնենք, որ նախկինում էլ բոլոր պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները վերագրում էին կանանց, ծնողներին, այլ ազգականների և ձևակերպում նրանց անուններով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>