Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի. Արշավիր Ղարամյան

ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

-Այսօր Բրատիսլավայում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ, Ադրբեջանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին է ներկայացրել պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

-Ճիշտ է Ադրբեջանն այդ դիրքորոշման մեջ ընդգծում է, որ պատրաստ է հարցի քաղաքական կարգավորմանը, սակայն դա ավելի շատ վերջնագրի է նման, քանի որ ըստ էության վերադարձ է կոնֆլիկտի կարգավորման մինչ 1997 թվականի ժամակաշրջանի տրամաբանությանը, որում առաջ էր քաշվում խնդրի կարգավորման փուլային տարբերակը: Դեռ այն ժամանակ, այդ մոտեցումն արժանացել էր պաշտոնական Ստեփանակերտի կոշտ անհամաձայնությանը, իսկ Հայաստանում՝ իշխանափոխության հանգեցրել:

Միաժամանակ պետք է արձանագրենք, որ պաշտոնական Բաքվի անընդհատ կոշտացող մոտեցումները իրավիճակը բավականին վտանգավոր կետի են հասցրել:

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից անմիջապես առաջ Ադրբեջանում ավարտվեց լայնամասշտաբ օպերատիվ զորավարժությունները, որի ամփոփման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի լուծելու գերագույն գլխավոր հրամանատարի՝ իրենց առջև դրված ցանկացած խնդիր, այդ թվում՝ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծմամբ:

Միաժամանակ, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, շեշտելով իր վերադասի՝ նախագահի հանձնարարականը, այցելեց առաջնագիծ, որտեղ ըստ պաշտոնական հաղորդագրության ստուգել է զորքերի մարտունակության վիճակը և հանձնարարել ստորաբաժանումները մշտապես պահել մարտական պատրաստության բարձր վիճակում:

-Պարոն գեներալ, հայկական կողմերն անընդհատ խոսում են խաղաղությունից, իսկ Ադրբեջանը՝ պատերազմից: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Խաղաղությունից խոսելը դեռ չի նշանակում, որ մենք պատրաստ չենք պատերազմին կամ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում վստահ չենք մեր ուժերի վրա: Պատերազմի հետևանքները միշտ էլ ողբերգական են՝ անկախ ելքից, որովհետև մարդկային ցավալի զոհերի և ավերածությունների են հանգեցնում: Դա է պատճառը, որը այդ ցավը տեսած մարդիկ ամեն ինչ անում են պատերազմ թույլ չտալու համար, սակայն դա չի կարող լինել մեր պատվի կամ արժանապատվության գնով:

Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի, ես սա ասում եմ նաև իմ մարտական ընկերների անունից:

-Մարտական ընկերներից խոսեցիք, վարչապետ Փաշինյանի խոսնակը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գործունեությունը ազգային անվտանգության տեսակետից քայքայիչ է համարում:

-Երբ ես իմ ու իմ մարտական ընկերների անունից ասում եմ, որ Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնենք, այդ ընկերներից մեկն էլ Վիտալի Բալասանյանն է: Եթե նա մեր անվտանգությանը սպառնացող քայքայիչ գործունեությամբ զբաղվեր, ապա նրանով վաղուց կզբաղվեին համապատասխան մարմինները:

Բալասանյանի քաղաքական գործունեության վերաբերյալ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, ինքն ընտրել է իր ճանապարհը ու գնում է իր ուղղությամբ, բայց մի բանում համոզված եմ, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների փորձ կատարի, Վիտոյի պես տղերքը, մի բռունցքի պես կանգնելու են Հայաստանի ու Արցախի՝ մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանության առաջին շարքերում: Ապրիլյան պատերազմը վկա:

Այսօր սպասվող հանդիպումից առաջ, Ադրբեջանը ոչ միայն փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա, այլ իր հստակեցված դիրքորոշմամբ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ փոխզիջում չստանալու պարագայում այլ ելք չի մնում, քանի խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>