«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարելով լքեց ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարելով լքեց խորհրդարանի նիստերի դահլիճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ դեկտեմբերի 4-ի նիստում քաղաքական բոյկոտի մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի փառատոն: Թեման այն մասին էր, որ ներդրումները Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, մենք այսօր լքում ենք խորհրդարանը, և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք մեր հարցերը հղել կառավարությանը: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Աբովյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին Ազգային ժողովում կմեկնարկի ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը: