Էրիկ Վարդանյանը վիրահատվել է. ապաքինումը կտևի մի քանի ամիս
«Սոչի» ակումբի նորեկ Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել:
«Էրիկի ծնկի հետ խնդիրները մշտապես անհանգստացրել են: Նրան հետազոտել էր լավագույն բժիշկներից մեկը և ասել, որ եթե Վարդանյանը ցանկանում է ֆուտբոլ խաղալ առանց ցավի, պետք է վիրահատվի: Այսօր նա վիրահատության է ենթարկվել: Բժիշկը ասել է, որ ապաքինումը կտևի 3-6 ամիս»,- նշել է Վարդանյանի գործակալը:
Հիշեցնենք, որ «Սոչի»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք է բերել վերջերս «Փյունիկ»-ից: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ գործարքի գինը կազմել է 500 հազար եվրո:
Zham.am