Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիան են անում ԱԺ շենքի մոտ․ Տեսանյութ
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիան են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։
Մանրամասները՝ տեսանյութում

