Ալեն Սիմոնյանը երեկվա ոստիկաների պահվածքը որակել է որպես մանկապարտեզային գործողություն. Տեսանյութ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, մեկնաբանելով ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ԿԳՄՍ նախարարության դիմացից երիտասարդներին հեռացնելու գործողությունները, ասաց.
«Ես համարում եմ ոստիկանության գործողությունը համաչափ ու ինչ-որ տեղ գտնում եմ, որ մանկապարտեզային գործողություն էր կատարվում, որովհետև մարդկանց խնդրում են, բացատրում են, որ ճանապարհը փակելը ճիշտ չի... Ինչ-որ նախկին իշխանավորներ գալիս են այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել` իշխանությանն ինչ-որ բանի մեջ մեղադրելով, լավ էլի...»:
Zham.am

