Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը

Հարգարժան պարոն Նախագահ

Այս շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ի մասով, համաձայն որի.

«4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։

Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Փորձելով զերծ մնալ նախագծի վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականներից՝ հարկ եմ համարում մեջբերել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, համաձայն որոնց՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունն էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել՝ իր նախընտրած նորընտիր դատավորներով։

Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է նաեւ, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորի եւ նույնիսկ ինը դատավորից յոթի՝ հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով՝ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ վերանայել առաջարկվող սխեման այնպես, որպեսզի այս մտահոգությունը վերացվի։

Արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր եւ խոչընդոտ չհանդիսանա Դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: Ըստ էության՝ նախատեսված չեն մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը, ինչպես նաեւ մեխանիզմներ, որոնք կապահովեն Վենետիկի Հանձնաժողովի այն մոտեցումը, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը, այնինչ նշված կարգավորումը վերաբերում է միայն դատավորներից յոթին։

Հանրության բազմաթիվ շերտերի, իրավաբանական համայնքի մոտ մեծ է մտավախությունը, որ այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ որ դրա արդյունքում ՍԴ-ն այլեւս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող կառույց:

Ուզում եմ շեշտել, որ նույնքան վիճահարույց են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մատչելի են դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որը ռեալ վտանգներ է պարունակում անշարժ գույքի շուկայի եւ ընդհանրապես երկրի ներքին կայունության համար։

Սակայն դեռեւս սպառված չեն մեխանիզմները՝ այս օրենքների վտանգները բարձրաձայնելու եւ դրանց սահմանադրականությունը ստուգելու համար։

Հանրապետության նախագահը վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունների սահմանադրականության երաշխավորման նպատակով Սահմանադրական Դատարան դիմելու նախադեպ արդեն իսկ ձեւավորել է։ Նախագահն ունի այդ բացառիկ իրավունքը։ Նախագահը կարող է հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձեւավորող։

Ուստի դիմում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի բացառիկ իրավասությունն է հետեւել Սահմանադրության պահպանմանը, առաջնորդվել Ձեր իսկ կողմից ձեւավորած նախադեպով, սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան՝ միաժամանակ միջնորդելով, որպեսզի Սահմանադրական դատարանը դիմի Վենետիկի հանձնաժողով՝ այս օրենքի (եւ նշված մի շարք այլ օրենքների) վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով, քանի որ նախատեսվող կարգավորումներն արդեն իսկ քննարկման առարկա դարձել են Վենետիկի հանձնաժողովում, սակայն, ըստ էության, ամբողջությամբ չեն արտահայտում հանձնաժողովի վերապահումները:

Հարգարժան պարոն նախագահ։ Վստահ եմ՝ Դուք այս խիստ վիճահարույց եւ հանրային մեծ նշանակութուն ունեցող օրինագծերի հարցում չեք կարող պասիվ դիտորդի դեր ստանձնել։ Այո, գործող Սահմանադրությամբ Ձեր լիազորությունները խիստ սահմանափակ են, բայց Դուք ունեք ՍԴ դիմելու հնարավորություն՝ քայլ, որը տարբեր առիթներով արել եք, հիշենք թեկուզ 2018 հոկտեմբերի 2-ի նախադեպը։ Ձեր լռությունն այս պարագայում չի հասկացվի, Ձեր լռությունը կարելի կլինի նույնացնել քաղաքական հաշվարկի հետ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>