Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Դատարկ-դատարկ թող չխոսեն, Աբու Դաբիի թագաժառանգը ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան, «Զվարթնոցում» ստուգեք. Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ

Աբու Դաբիի թագաժառանգն ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում կարող եք ստուգել:  Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկմանը, թե որևէ շեյխ Հայաստան չի ժամանել, այլ եղել է նրա ներկայացուցիչ: Այդ մասին գրառումներ են տարածում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ  «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացան:

Հայկ Մարությանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ներդրողներին ասել է՝ կարող են ցանկացած դիմումով ներկայանալ, սակայն, ըստ նրա, մինչև օրս ոչ մի գրավոր դիմում չեն ստացել։  «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը»,- ասաց նա։

Պատասխանելով Մարությանի դիտարկմանը, թե տեղեկությանը չի տիրապետում, Ծառուկյանը լրագրողներին փաստաթուղթ ցույց տվեց, որը վերաբերում էր հյուրանոցի կառուցմանը և ս.թ. ապրիլի 19-ին ստորագրված էր Հայկ Մարությանի կողմից. «Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես, և երեկ ես կառավարչին հանձնարարել եմ, նա թուղթը ներկայացրել է, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենքն չէ և հիշի իր խոստումները քարոզարշավի ժամանակ»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ անձնական ոչինչ չունի, սակայն երբ խոսակցություն է լինում  ներդրումների մասին, պետք է ներդրողներին հնարավորություն տալ, որ ներդրումներ կատարեն. «Իմ ասածը դա է, թե չէ թղթեր ցույց տալ, որ Տարոնը ստորագրել է, Ծառուկյանը չի տիրապետում, դա ինքը չի տիրապետում, իր ստորագրությունն է: Թող հեռուստացույցը միացնի, իր խոստումները երևանցիներին նայի, որ դոշ ծեծելով ասում էր, թող ինքը նայի, թող խոստումներն իրականացնի, մենք էլ ուզում ենք աջակից լինել, ոչ թե խանգարել: Այսօր այնպիսի մի իրավիճակ  է, որ ասում են՝ շեյխը չի եկել, թող դատարկ, դատարկ չխոսեն, օդանավակայանում նայեն, ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով, 18 հոգով եկել է, մեր գործընկերների մոտ անհարգալից վերաբերմունք է եղել, մարդն էլ ասում է՝ մենք մեր հանդիպումից զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ են իր մոտ»:

Հարցին՝ կանոնակարգը չե՞ն պահպանել հյուրերը, Ծառուկյանն ասաց՝ թող դատարկ-դատարկ չխոսեն. «Թագավորը, եթե զանգում է, նա պետք է զանգին պատասխանի, որ բանակցությունները շարունակվում են: Եղել է, ուղղեք, որ այդպիսի բան չկրկնվի»:

Հարցին, թե իսկապե՞ս տեղ չկա Երևանի կենտրոնում հյուրանոց ու հիվանդանոց կառուցելու համար, Ծառուկյանն ասաց, որ անհնարին ոչինչ չկա. «Վթարային շենքեր կան, տարածքներ կան, որ մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք կրկնակի գնով գնելու, ուզում են մասնակցություն ունենալ, ներդրում կատարել: Ասում է՝ չի եղել նման բան, հետո ասում է՝ եղել է: Նրան ասել են՝ դուք գտեք տարածք: Քաղաքապետն ասում է՝ կիրակի օրով են եկել... ես թողնում եմ ժողովրդի հայեցողությանը»:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>