Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել
28
Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Պատերազմ Արցախում
Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին

Լարված իրավիճակ Երևանում. իր ծննդյան օրը կասկածելի հանգամանքներում սպանված 21-ամյա զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում են հավաքվել Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:

Shamshyan.com-ի հետ զրույցում գյուղի բնակիչները, մահացած զինվորի հարազատներն ասում էին. «Նման ողբերգություն մեր մտքով չէր անցնի: 21 տարի պահես, փայփայես և ուղարկես հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու ոչ ավել, ոչ պակաս, ծննդյան օրով ստանաս մահվան բոթը:

Արթուրը, ով հնարավորություն ուներ չծառայելու, ինքնակամ ներկայացել է տարածքային զինկոմիսարիատ, հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու օրեր անց կրկին ներկայացել զինկոմիսարիատ:

Երդման արարողության ժամանակ թե՛ նա, թե՛ նրա զինակից ընկերները մեզ ասում էին. «Արթուրի նմանները Քյարամ Սլոյաններ են»:
Արթուրը միշտ ասում էր՝ Հպարտ եմ, որ ծառայում եմ էն զորամասում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է Քյարամը: Միշտ հպարտացելա այդ հանգամանքով:

Դեկտեմբերի 2-ին, տնեցիները ստանում են ահազանգ տարածքային զիկոմիսարիատից, թե վատ լուր ունենք հայտնելու ու ծննդյան օրով հայտնել են, որ երեխան զոհվել է:

Թե՛ զինվորի ծնողները, թե՛ հարազատները, թե՛ ողջ գյուղը, թե՛ մարզերից ժամանած մեծ թվով ազգութամբ եզդի քաղաքացիներ ասում էին. «Սոցիալական ցանցերում ինչ- որ ծալապակասներ տեղեկություններ են տարածել, թե իբրև Արթուրը ինքնասպան է եղել: Լրիվ հիմարություն: Կյանքը սիրող երիտասարդը բանակից չթռնող երիտասարդը, իր հողն ու ջուրը սիրող երիտասարդը այդ քայլին չէր դիմի: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ աֆիցեռներից մեզ ասել են որ մահացու հրազենային վիրավորումը ստացել է թիկունքից: Հետևաբար, հստակ հերքվում է այն վարկածը, որ Արթուրը ինքնասպան է եղել:

Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում:
Ավելի դաժան է վիշտը, երբ զինվորը սպանվում է իր ծննդյան օրը:

Մենք խնդրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր անմիջական հսկողության տակ վերցնի այս դեպքի բացահայտումը:
Ու ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքի իրական մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն:
Հակառակ դեպքում՝ եթե իրականությունը չբացահայտվի, մենք մեր ուժերով ենք հետամուտ լինելու, որպեսզի իրական մարդասպանը ի հայտ գա:

Նույնիսկ ուզում ենք հրաժարվել դին տեղափոխել դիահերձարանից, քանի որ երեկվանից ոչ մի հստակ պատասխան չեն տալիս:
Իսկ համացանցով էլ կայծակնային արագությամբ տարածում են ստահոդ լուրեր, փորձելով հանրության ուղեղները լվանալ, թե Արթուրը ինքնասպան է եղել: Ինքնասպանության վարկածը չփորձեն մեզ հետ քննարկել:

Մեզ հետ միայն պետք է քննարկվի իրական հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին գտնելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Այստեղ էր նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>