Գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել. Ֆոտոշարք, տեսանյութ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում տեղի է ունեցել միասեռական զույգի հարսանիք։
Посмотреть эту публикацию в Instagramwww.stavrovideo.com www.stavrovideo.info #Wedding #4k #gay #gaywedding #gayweddings #homosexual
Հրապարակված տեսանյութում երևում էր, թե ինչպես են հյուրերը մոտենում և շնորհավորում հարսանեկան զույգին, ովքեր պարում և միաժամանակ երգում էին Ռազմիկ Ամյանի երգի ներքո։
Պարզվում է, որ տղաներից մեկը` փեսան, ազգությամբ հայ է՝ Հարութ Ջեյրանյան անվամբ, իսկ ահա նրա զուգընկերը` հարսը, իտալացի է՝ Ռոզարիոն:
Հայ-իտալական «բարեկամությունը» օրհնվել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես կաթոլիկ եկեղեցում:
Հրապարակված կադրերից պարզ է դառնում նաև, որ զույգի հարսանեկան արարողությունն անցել է բավականին ճոխ միջավայրում: Տղաները կրել են սպիտակ թագավորական զգեստներ, իսկ խորանին մոտեցել են հարսանեկան քողով:Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am