Այս պահին Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է
Երեկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել ու կից գրել էր. «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»:
ArmDaily.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այս պահին Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի մասին բացատրություն տալու։