Ես չեմ կիսում պարոն Ծառուկյանի կարծիքը․ Խաչատուր Սուքիասյան. Տեսանյութ
Ես ընդունել եմ արտասահմանից եկած մարդկանց, ովքեր զբաղվում են ադամանդագործությամբ, նրանցից եղան մարդիկ, ովքեր ասացին՝ տարիներ առաջ եղել են Հայաստանում: Նրանք պատմում էին, թե ինչ է եղել, երբ ուզեցել են գործարան հիմնել: Ում մոտ գնացել են, բոլորը ցանկացել են փայ մտնել: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ հրաժարվելով անուններ նշել:
Գործարարը հայտարարեց, որ այսօր այլ իրավիճակ է՝ հավասար պայմաններ կան գործարարների համար:
Սուքիասյանը չի կիսում Գագիկ Ծառուկյանի այն տեսակետը, որ Հայաստանում ներդրումների համար բավարար պայմաններ չկան. «Ես իմ կարծիքն ունեմ, նա իր կարծիքն ունի: Եթե նա ասում է, որ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրներով զբաղվել, որպեսզի դրանք չլինեն: Ես պետք է իմանամ, թե որ ճյուղերի մասին է նա ասում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

