Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
7
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին

«Ճիշտ է ասում, պարոն դեսպանը։ Իսկապես նման հարձակում եղել է, ու դրա հետևանքով Փաշինյանի իշխանությունը կրել է երկրորդ պարտությունը»

«168» գրում է. Հարցազրույց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ

  – Պարոն Մելիք-Շահնազարյան, դեսպան Մինասյանի այն պնդումը, որ ՀՀ ներկայիս իշխանությունը ժամանակավոր է և շուտով հեռանալու է, կարծես, շատերի մոտ հարցեր է առաջացրել։ Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմքերը, որ թույլ են տալիս նման եզրահանգման գալ և որքա՞ն շուտ է պետք սպասել Փաշինյանի կառավարության հրաժարականը։

– Կարծում եմ, իշխանության շուտափույթ հեռանալու մասին պնդումը լավագույնս հիմնավորել է հենց ինքը՝ դեսպան Մինասյանը։ Իր հայտնի գրառման մեջ նա հստակ նշել է, որ այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։ Միքայել Մինասյանը փաստում է, որ «երկրի ամենացավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում»։ Եվ սա ճշմարտություն է։

Տեսեք, թե ինչ է կատարվում Ամուլսարի խնդրի շուրջ։ Տեսեք, թե ինչպես է Փաշինյանն ամիսը մեկ փոխում իր մոտեցումն ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հարցում։ Նայեք նրա կադրային քաղաքականությանը։ Արտաքին գործընկերների հետ հարաբերություններ հաստատելու, հատկապես՝ գոյություն ունեցող խնդիրներին լուծում տալու մարտավարությանը։ Ո՞րն ասեմ։

Օրինակները շատ-շատ են, և ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները կուտակվում են։ Որևէ կարևոր հարց անցած մեկուկես տարվա ընթացքում չի լուծվել։ Փոխարենը ավելացել են նոր խնդիրներ, որոնց դիմագրավելու համար Փաշինյանի կառավարությունը կրկին սպառում է երկրի՝ մինչ այդ կուտակած ռեսուրսը։ Իսկ այդ ռեսուրսը, ի դեպ, խիստ սահմանափակ է։

Երկրորդ կարևոր հանգամանքը, ցանկացած որակի և ցանկացած տիպի ծրագրերի ու մարտավարությունների բացակայությունն է։ Իհարկե, շատերը կարող են ինձ հակադարձել, ասելով, թե Փաշինյանը խնդիր է դրել մինչև 2050թ.-ը Հայաստանի բնակչությունը հասցնել 5 մլն. մարդու, կամ բանակի մարտունակությամբ տեղ գրավել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, բայց փաստն այն է, որ նման խնդիրներ լուծելու իրական ուղիներ այս իշխանության ոչ մի ներկայացուցիչ երբեք չի մշակել ու ցույց չի տվել։ Հակառակ օրինակներ՝ կրկին որքան ուզեք։ Արտագաղթի տեմպերը չեն նվազում, կոռուպցիան շարունակում է կրծել պետական ինստիտուտների հիմքը և այլն։

Բայց ամենակարևոր հանգամանքը, որ թույլ է տալիս խոսել իշխանությունների ձախողման մասին, այն է, որ մի շարք կարևոր ոլորտներում նրանք մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտություններ են կրում։ Որպես դրա հետևանք՝ ժողովրդի նորանոր հատվածներ «սևանում» են Փաշինյանի ու նրա թիմակիցների աչքերում։ Հիմա արդեն «սև» են բնապահպանները, «սև» են ավտոներկրողները, «սև» են անգամ այն մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ այս իշխանության կարկառուն ներկայացուցիչն էին։ Այնպես որ, պրոցեսն արդեն սկսվել է և օր օրի թափ է հավաքում։

– Դուք ասացիք, որ կարևոր ոլորտներում Փաշինյանի թիմն արդեն պարտություն է կրել։ Կարո՞ղ եք հստակեցնել՝ կոնկրետ ո՞ր ոլորտների մասին է խոսքը։ Եվ եթե իսկապես պարտություն են կրել, ապա ո՞վ է եղել հաղթողը։

– Հաղթողն էլ, պարտվողն էլ միշտ ժողովուրդն է։ Այլ հարց է, թե ժողովրդի ո՞ր հատվածի կարծիքն է գերիշխող լինում առանձին վերցրած ժամանակաշրջանում և ով է այդ կարծիքն արտահայտող առավելագույնս պատրաստված ուժը։ Անցած տարի մարդիկ փոփոխություն էին ուզում։ Ուզում էին ձերբազատվել կարմիր գծերից, արագաչափերից, կեղեքիչներից, սրբերից… ամենից։ Նրանք դեռ չգիտեին, թե փոխարենն ինչ են ուզում։ Գիտեին միայն, որ հինը չեն ուզում ու մերժեցին ամեն ինչ՝ լավն էլ, վատն էլ, աղբն էլ, արժեքավորն էլ… Ամեն ինչ։

Անցած մեկուկես տարին նորը կառուցելու ժամանակն էր։ Ի՞նչ կառուցվեց հնի փոխարեն։ Ոչինչ։ Եվ ահա այստեղ է, որ իշխանությունները կրեցին առաջին ջախջախիչ պարտությունը։ Տեսնելով, որ ոչինչ չեն կարողանում կառուցել՝ նրանք սկսեցին ընդօրինակել հինը, մերժվածը։ Արդյունքում, նախկին լավի ու վատի փոխարեն ունեցանք դրանց վատ կրկնօրինակները։ Սա արդեն լուրջ ազդանշան էր մեր ժողովրդի այն հատվածի համար, որը մինչ այդ լուռ հետևում էր երկրում զարգացող գործընթացներին։ Իսկ դա առնվազն քվեարկողների այն 60 տոկոսն է, որն անցած տարվա խորհրդարանական ընտրություններին մնացել էր տանը։

Կրկին վերադառնալով Միքայել Մինասյանի գրառմանը՝ հիշեցնեմ՝ նա ասում էր, որ Փաշինյանի ռեժիմը հարձակվել է եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, գիտության և կրթության վրա։ Ճիշտ է ասում, պարոն դեսպանը։ Իսկապես նման հարձակում եղել է։ Ու դրա հետևանքով Փաշինյանի իշխանությունը կրել է երկրորդ պարտությունը։ Այն էլ ինչ պարտություն։ Նրանք պարզապես ջախջախվել ու ոչնչացվել են։ Ու հիմա արդեն ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի թիմը ոչինչ չարժե մտավորականության, ազգի սերուցքի համար։ Ի դեպ, դա այն ոլորտն է, որտեղ Փաշինյանից առաջ շատերն են ատամ ջարդել։ Իր պատմության ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պետականություն կորցրել, տարածքներ հանձնել և այլն։ Բայց արժեքների դաշտում մենք երբեք չենք պարտվել։ Երբեք։ Ու այս անգամ էլ հաղթեցինք։

Ընդ որում, վարչապետը շատ ուշ է հասկացել, թե ինչ իրավիճակում է հայտնվել։ Նրան թվում էր, թե ժողովուրդն իրեն օժտել է ինչ ցանկանա, այն էլ անելու իշխանությամբ։ Կանգնում և խրոխտ հայտարարում է, թե սեռափոխված անձը, որն ի դեպ տարատեսակ կեղտոտությունների քարոզչության մեջ է ներգրավված, իր անձնական պաշտպանության տակ է։ Խրոխտ հարց է տալիս՝ արդյո՞ք մարդ է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերը, թե ոչ։ Հանրությունն էլ պատասխանեց՝ ոչ։ Եվ դա դարձավ հանրության բացարձակ մեծամասնության «ոչ»-ը վարչապետին։ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի օրերը հաշված են։ Ով աչք ունի, նա տեսնում է։ Դատավճիռն արդեն կայացված է։

– Այդ դեպքում ո՞վ է լինելու այլընտրանքը։ Չէ՞ որ հները մերժված են, իսկ նորերն էլ, ինչպես Դուք եք ասում, ջախջախված։ Քաղաքական դաշտում տեսնու՞մ եք այնպիսի ուժ, որն այս իրավիճակում կարող է պատասխանատվություն ստանձնել մեր երկրի ապագայի համար։

– Խնդիրը հնի և նորի մեջ չէ։ Ընդհանրապես ես վստահ եմ, որ սա կեղծ բաժանում է, քաղաքական դաշտը սև ու սպիտակ տեսնելու հիմար ցանկություն։ Առաջնորդության համար պայքարը Հայաստանում ընթանում է միանգամայն այլ տիրույթում։ Դա քաղաքական պայքար չէ։ Դա արժեքների պայքար է։ Եթե կուզեք՝ քաղաքակրթական։ Բաժանման գիծն այստեղ անցնում է ազգային ավանդույթների, մշակույթի, հոգևոր արժեքների և այն ամենի միջև, ինչը Փաշինյանի թիմակիցները «արևմտյան արժեք» ու «ժամանակակից աշխարհ» են կոչում։ Ըստ այդմ, Հայաստանն այսօր հայտնվել է ջրբաժանի առջև։ Կախված այդ պայքարի արդյունքից՝ ապագայում մենք կունենանք կա՛մ հոգևոր-մշակութային ամուր հիմքերի վրա դրված Հայաստան, կա՛մ պոպուլիզմի և արժեզրկված ազատությունների վրա հենված ինչ-որ կազմավորում։ Ահա երկու այս հեռանկարների պայքարն է այսօր ընթանում մեր երկրում։

Ինչ վերաբերվում է այն ուժին, որը կարող է փոխարինել Փաշինյանի թիմին, ապա այստեղ էլ ամեն ինչ շատ արագ և անսպասելի է լինելու։ Նախ ասեմ, որ ուժը հենց ինքը՝ ժողովուրդն է, որն ացած մեկուկես տարվա ընթացքում արդեն մերժել է «իմքայլականների» վերոնշյալ «արժեքները» և ձևավորել նոր պահանջներ։ Հիմա խնդիրն այդ պահանջները պաշտպանող և ժողովրդի շահն արտահայտող նոր թիմի ձևավորման մեջ է։ Իսկ դա ընդամենը տեխնիկայի ու կարճ ժամանակի հարց է։ Ամեն օր մեր աչքի առջև կանգնում են անհատներ, ովքեր կարող են դառնալ այդ ուժի կարևոր մասնիկներից մեկը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողական շարժումը ձեզ օրինակ։ Տեսա՞ք, թե քանի նոր անուն հայտնվեց այդ՝ մեղմ ասած, ոչ ամենամարդաշատ ցույցերից։

– Բայց անգամ եթե Հայաստանում ընթացող քաղաքական պայքարն ընկալենք Ձեր նշած լույսի ներքո, ապա միևնույն է մի կողմում հայտնվում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, իսկ մյուս կողմում՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Ինչու՞։

– Որովհետև նախկին իշխանության ներկայացուցիչները, հուսով եմ, հասկացել են, թե ինչու երկիրը հայտնվեց այս վիճակում։ Որովհետև նրանք գիտեն, որ մի շարք կարևոր հարցերում, ինչպիսիք են օրինակ ազգային կրթությունը, ընտանեկան ինստիտուտը, եկեղեցին ու հավատքը և այլն, նրանք գնացել են մեծ սակարկումների։ Հնարավոր է՝ այն ժամանակ մտածում էին, թե դա լուրջ զիջում չէ կամ որ այդ սակարկումները հետևանք չեն ունենա մեր կենսակերպի, մեր պաշտպանողականության վրա, բայց ժամանակը ցույց տվեց, որ սխալվում էին։ Եվ իրենք դա հիմա հասկացել են։

Մեր ժողովուրդն ասում է՝ ծեր մարդը իմաստուն չի լինում, գլխին եկած է։ Հիմա ահա գլխներիս եկած այդ փորձանքների դեմ է որ այլող կողքին կանգնած պայքարում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Այս պայքարում նրանք հանդես չեն գալիս որպես նախկին իշխանություն։ Այս պայքարում նրանք հանդես են գալիս որպես ազգային և հոգևոր-մշակութային արժեքների վրա հիմնված Հայաստանի մարտիկներ։ Խոսքս իհարկե չի վերաբերվում նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին։ Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր իսկապես դասեր են քաղել իրենց սխալներից։ Այդպիսինները շատ չեն, բայց կան։ Ու նրանք արդեն այլ պայքարի մարտիկներ են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan