Դադարեցնում եմ հեռակա բանավեճը և Ձեզ հրավիրում ուղիղ եթերում բանավեճի. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին
Դիտել նաև
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
«Եթե ձեր «իդեալը» հանկարծ անցնի, կհանդիպենք գաղթի ճամփին». Դավիթ Ամալյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
Հարգելի պարոն Մարության,
Օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։
Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը որպես ժողովրդավարական մշակույթի տարր այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։
Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի
ֆեյսբուքյան էջից

