Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Զագաթալայի շրջանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:
Երկրաշարժը գրանցվել է այսօր, տեղական ժամանակով 14:06-ին: Ցնցման օջախը, ըստ սեյսմոկենտրոնի, գտնվում է 16 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են 4 բալ ուժգնությամբ:
Տուժածների եւ վիրավորների մասին տվյալներ չկան:
Zham.am