«Աննորմալ չեմ. հեռախոսով եմ խոսում». Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Լուրջ խնդիր է դառնում իրենց-իրենց խոսացող անցորդներին անլար ականջակալներով հեռախոսազրույց վարողներից զանազանելը։ Ու խնդիրը հատկապես սրվելու է ձմեռային ամիսներին, երբ ականջակալները քողարկվելու են գլխարկների տակ։
Որպես լուծում՝ առաջարկում եմ թարթող կարմիր լապտերիկ ամրացնել գլխարկին, որը կնշանակի՝ «աննորմալ չեմ. հեռախոսով եմ խոսում»։
Ափսոս՝ այս նոու-հաուն արևմտյան շուկաներում հեռանկար չի կարող ունենալ, քանի որ նրանց բացարձակ չի հետաքրքրում՝ քեզուքե՞զ ես խոսում, թե՞ ականջակալ ես կրում։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

