Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի հյուսիսարևմտյան Զագատալի շրջանում 4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:
Ըստ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների, երկրաշարժը տեղի է ունեցել 14:06-ին Զագատալի շրջանի հարավարևմտյան հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորությամբ: Տուժածների կամ ավերածությունների մասին լուրեր չեն հաղորդվում: