Հրանտ Բագրատյանը ելույթ է ունեցել Glase-ի համաժողովում. Տեսանյութ
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ևգրառում կատարել.
«Glase-ի համաժողովին ելույթս է եզրափակիչ ընթրիքի ժամանակ: Այն այն մասին է, թե ինչպես են խոշոր տերությունները փոխում ներդրումների հոսքերը (դրանք այսօր աղքատ երկրներից գնում են դեպի հարուստ երկրներ), թե ինչպես ծախսերն ավելացնելուն զուգահեռ աճում է ՀՆԱ-ն և այդ ցուցանիշը (Չխոսենք հիմար ՏԱՑ-ի մասին) չի նպաստում համաշխարհային տնտեսության ռեսուրսատարության անկմանը։
Ի վերջո անիմաստ է դառնում աղքատ երկրներում ապրելը և տարեկան 25-30 մլն միգրանտներն անխուսափելի են դարձել։
Ելույթից հետո առանձին մոտեցան և ասածիս հետ կապված համերաշխություն հայտնեցին Լեհաստանի ՆՆ Ա.Կվասնեսկին, Բրազիլիայի ՆՆ Դ.Ռուսեֆը, Կոլումբիայի ՆՆ Էռնեստո Սամպեր Պիզանոն (նա, ի դեպ, հպարտությամբ նշեց, որ Արմենիա անունով քաղաք ունեն)»։

