Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»
25
«Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց

Այստեղ ԹՇՆԱՄԻՆ ադրբեջանցին չէ, ում հետ կարելի է կռվել ու հաղթել, և ոչ էլ բնության արհավիրքը

Տիկնայք և Պարոնայք
հետևելով Ձեր ուղղած հարցերին, ես հասկացա, որ միգուցե շատերիդ համար կարող է անհասկանալի լինել իմ ակտիվ քաղաքացիական դիրքորոշվածությունը և խուսափելու համար ավելորդ մտավախություններից և գուշակումներից, որոշեցի իմ առաջին գրառումը նվիրել պատճառներին, ամբողջական պատասխան տալով առաջացած հարցերին։
Այո, «առաջին գրառումը», որովհետև պատրաստվում եմ պարբերաբար ներկայացնել իմ դիտարկումներն ու մտավախությունները, և եթե Ձեզ դա հետաքրքիր լինի, ապա այն կանեմ ավելի ակտիվ։
Այո, ես հոգեբան եմ, և շատերդ գիտեք, որ ողջ կյանքս եղել եմ ապաքաղաքական։ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ, չի նշանակում անհայրենիք։ Ի հակառակ այսօրվա իշխանավորների, ովքեր սուր քաղաքականացված են և անհայրենիք, ես իմ կյանքը ապրել եմ բացառապես ՀԱՅՐԵՆԻՔԻ վեհ գաղափարը, իմ ընտանիքից ավելի արժևորելով։
Այո, չսխալվեցիք։ Այս պահին ինձ մոտ արժեքների հակասություն է տեղի ունենում՝ այսօրվա, կառավարության կողմից թելադրվող արժեքների և արժեհամակարգի հետ։ Փորձեմ ավելի մանրամասնել՝
1. Այսօրվա իշխանությունը՝ կոսմոպոլիտ է, միտված Հայրենիքի կործանմանը, ԻՆՉԸ ԿՏՐՈւԿ ՀԱԿԱԴԻՐ Է ԻՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ։
2. Այսօրվա իշխանության և իշխող քաղաքական ուժի մեջ ներառված են բացառապես դիլետանտներ, ովքեր նման են լիցքավորված զրահամեքենայի ղեկին նստած կապիկների։ ԵՍ ԱՄԲՈՋ ԿՅԱՆՔՈւՄ ԱՊԱՎԻՆԵԼ ԵՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈւԹՅԱՆԸ ԵՎ ՄԵՐԺԵԼ ԴԻԼԵՏԱՆՏՈւԹՅՈւՆԸ։
3. Այսօրվա իշխանությունը մերժում է մայրենի լեզուն և մեր դարերի պատմությունը, ԵՍ ԱՄԵՆ ՕՐ ԻՄ ՈւՍԵՐԻ ՎՐԱ ԵՄ ԿՐՈւՄ ԱՅԴ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԱՊՐՈւՄ ԵՄ ԱՅԴ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՄԲ։
4. Այսօրվա իշխանությունը մերժում է մեր անկախացման համար պայքարող հերոսներին, ներմուծելով նոր՝ իրենց սեռական կողմնորոշմամբ ինքնահաստատվող «հերոսներ»։ ՄԵՐԺՎՈՂ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ, ՄԱՐԴԻԿ, ՈւՄ ԵՍ Ու ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՄՈՏԵՆՈւՄ ԵՆՔ ԱԿՆԱԾԱՆՔՈՎ Ու ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՄԱՐԴԸ ԻՐ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ՈՐԱԿՆԵՐ ՈՒՆԻ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈւ և ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼՈւ։
5. Այսօրվա իշխանությունները շարունակ ստում են՝ ստում են ամեն հարցում, ամեն օր, օրական այնքան, որ հաշվելի ու ուշադրություն դարձնելը անհնար է դառնում, և հետզհետե սկսում են ստել ավելի ու ավելի լկտիությամբ։ ԵՍ ԱՏՈւՄ ԵՄ ՍՈւՏՆ Ու ՍՏԱԽՈՍՆԵՐԻՆ։
6. Այսօրվա իշխանությունները շարունակաբար ոտնահարում են օրենքը և իրենց սեփական նպատակների համար ծախսել իմ և իմ ընկերների մուծած հարկերը։ ԵՍ ՄԻՇՏ ՄՈւԾԵԼ ԵՄ ԻՄ ՀԱՐԿԵՐԸ ՍԻՐՈՎ, ՔԱՆԶԻ ՀԱՄԱՐԵԼ ԵՄ, ՈՐ ԴԱ ԻՄ ՊԱՐՏՔՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՐԾԵԼՈՎ, ՈՐ ԱՅԴ ՀԱՐԿԵՐԻՑ ՎՃԱՐՎՈւՄ ԵՆ ՇՏԱՊ ՕԳՆՈւԹՅԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ, ՈւՍՈւՑԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՅԼՈՔ, ԱՅԼ ՈՉ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Ու ԻՐ ԹԻՄԸ։
7. Այսօրվա իշխանությունները ապօրինի կալանքի տակ են պահում Հայրենիքիս ամենահայրենասեր և ամենաառաքինի ղեկավարին՝ Ռոբերտ Քոչարյանին։ ԵՍ ԱՊՐՈւՄ ԵՄ ԱՐԴԵՆ ԱՅՆՔԱՆ, ՈՐ ԻՄ ՏԵՍԱԾ ԿՅԱՆՔՈՎ, ԱՅԼ ՈՉ ԼՍԵԼՈՎ ԻՄԱՆԱՄ ԱՅՍ ՄԱՐԴՈւ ԱՌԱՔԻՆՈւԹՅԱՆ, ՀԵՐՈՍՈւԹՅԱՆ ԵՎ ԱԶՆՎՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ։
Իհարկե այս ցանկը կարող էի անվերջ թվել, սակայն կարծում եմ այսքանը բավարար է։ Մնացած կետերը կարող եք ավելացնել ինքներդ մեկնաբանություններում։ Որի հետ համաձայն կլինեմ՝ կնշեմ, որի հետ ոչ՝ կնշեմ, թե ինչու։
Եվ այսպես, ոչ մեկի «լափամանից» երբեք չեմ օգտվել, չկա այս աշխարհում մի մարդ, ով կասի, որ անարդար լումա եմ կերել, բավական կայացած և ինքնահաստատված անձնավորություն եմ, սակայն ՀԱՅՐՍ, ինձ սովորեցրել է անձնվեր վերաբերմունք ՀԱՅՐԵՆԻՔԻ նկատմամբ, ինչը դրսևորել եմ կյանքիս ամենատարբեր փուլերում՝ երկրաշարժ, ազատամարտ...
Այսօրվա իրավիճակը համարում եմ նույնքան վտանգավոր, որքան 1988 -ի երկրաշարժը, նույնքան վտանգավոր, որքան վտանգավոր էին 90 ականներին ադրբեջանցիների ոտնձգությունները իմ հայրենիքի նկատմամբ։
Ոչ, մի փոքր սխալվեցի, ավելի վտանգավոր, որովհետև այստեղ ԹՇՆԱՄԻՆ ադրբեջանցին չէ, ում հետ կարելի է կռվել ու հաղթել, և ոչ էլ բնության արհավիրքը, այստեղ թշնամին մի մարդ է, ով հիմնովին վերացրեց դարեր շարունակ մեր ունեցած «Սասնա Ծռեր» էպոսը, և իր վրա վերցնելով Քաջ Նազարի կերպարը, որոշեց ծաղրել իմ ազգին, սպառնալով մեր անկախությանը։ Այն էլ այս Նազարը՝ Դերենիկ Դեմիրճյանի պիեսից եկած Նազարն է, ում Ուստիանը նստել է կողքին, և միասին ծիծաղում են բոլորիս վրա, ամենաթողությամբ վայելելով մեր ժողովրդի պարզ անկեղծությունն ու հուսահատությունը։ Իսկ «Սասնա Ծռեր» մեր էպոսը, նույնականացրեց մարդասպանների ու օրինազանցների հետ։
Չեմ ուզում քննարկել թե ինչու ծնվեց մեր Նազարը, քանզի նախորդ կարգի մասին նույնպես ունեմ ոչ դրական սուբյեկտիվ մոտեցումներ։
Ամեն դեպքում, այն պահին երբ Հայրենիքիդ վտանգ է սպառնում, ես կարծում եմ մեկ նշանաբան պետք է գործի՝ «Ի ԶԵՆ»։
Հավատացնում եմ բոլորիդ, որ երբ այս ամենը վերջանա, և Հայրենիքս մտնի հանգիստ և ստեղծարար աշխատանքի փուլ, ես կվերադառնամ իմ աշխատանքին և կրկին կվայելեմ ապաքաղաքական հոգեբանի, չարչարանքով ձեռք բերած իմ անունը։
Այս պայքարի միակ ու այժմ դեռևս անփոխարինելի առաջնորդ, եմ տեսնում Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահ, Հայաստանի և Արցախի նախկին վարչապետ, «Արցախի հերոս»՝ ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ով այսօր ապօրինի բանտարկված է, ով միակ մարդն է, ումից ահ ու սարսափ է տածում այսօրվա իշխանությունը, մասնավորապես՝ Քաջ Նազար – Նիկոլ Փաշինյանը։ Ես այս համոզմունքս կարող եմ երկար հիմնավորել, ոչ այսօրվա քաղաքապետի ստերի պես, այլ լուրջ, պատմական փաստերով։
Խնդրում եմ բոլոր իմ ընկերներին, բոլոր մարդկանց, ում մոտ դեռ պահպանվել է մտածելու ունակությունը, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են ադեկվատ՝ հետևեք փաստերին և մի հավատացեք բամբասանքներին։ 2018 թվականի բռնի հեղաշրջումը տեղի ունեցավ բացառապես մեզ բամբասանքով կերակրելու շնորհիվ, և եթե ուշադիր նայեք, ապա ոչ մի փաստ, որպես հիմնավորում չեք գտնի այս բարձր գոռգռոցի տակ։
Շնորհակալ եմ, որ համբերատար գտնվեցիք և մինչև վերջ կարդացիք իմ այս երկար գրառումը։ Խոստանում եմ այսուհետ լինել հնարավորինս հակիրճ։
P.S. Ես կիրթ մարդ եմ, և տանել չեմ կարողանում անկիրթ վերաբերմունք։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ոչ թե այլակարծություն, այլ ԱՆԿԻՐԹ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔ, մոտավորապես դա այն է, ինչպես ՀՀ Վարչապետը վերաբերվեց Իտալիայի Սենատի նախագահին։ Բոլոր նման մեկնաբանությունները իմ գրառումների տակ, կմնան անպատասխան, կհեռացվեն, իսկ գրառում կատարողները կհեռացվեն իմ ՖԲ ընկերներից։
P.P.S. Մի վայրկյան չեմ տխրի եթե նման մարդիկ ինքները հեռանան իմ ՖԲ ընկերներից։

 
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>