Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի

Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի։

Ինչո՞ւ կա համատարած ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է: Պատասխանը շատ պարզ է. մարդիկ զգում են, որ այսպիսի ապաշնորհությամբ երկիրը կառավարել երկար ուղղակի չի ստացվի։ Որքա՞ն կարճ։ Իմ համոզմամբ՝ շատ կարճ։

Սա հասկանում են և գիտեն առաջին հերթին հենց իրենք՝ «իմքայլականները»։ Դրա համար վայելում են կյանքը, մեծ-մեծ խոսում են` փորձելով թաքցնել սեփական վախերը և ոչինչ չեն անում։ Չնայած մի բան անում են. նրանցից գնողունակներն այս ամիսներին արտասահմանում փախուստի օթևաններ են ձեռք բերում, իսկ նրանք, ովքեր կերակրամանից հեռու են, ակտիվ բանակցում են ապագա իշխանության պոտենցիալ բոլոր թեկնածուների հետ։

Ռեժիմն իրեն պահում է տնվորի, ժամանակավորի հոգեբանությամբ, երկիրը գրաված «քոչվոր նվաճողի» պես։ «Քոչվոր նվաճողների» ռեժիմը, պատմական անալոգիայով, հպատակեցնում է բոլորին և վերացնում ազգային դիմադրողականությունը՝ հարձակվելով եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, գիտության և կրթության վրա։

«Իմքայլական» պոպուլիստները հոգու խորքում գիտեն, որ իրենց քիչ ժամանակ է մնացել։ Այդ պատճառով ցայտնոտի մեջ են, ինքնավերլուծության, սեփական արարքների հետևանքները գիտակցելու ժամանակ չունեն։ Նրանք հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, ամեն վայրկյան։

Այս ժամանակավորության մեջ միակ կոնստանտը նրանցից յուրաքանչյուրի ու այս ռեժիմի հավաքական ատելությունն ու ագրեսիան է՝ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Ի պատասխան էլ ստանում են օրեցօր հասունացող ու ծավալով եռապատիկ ավելի հանրային ատելություն ու փոխադարձ ագրեսիա։

Այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։ Երկրի ամենացավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում։ Կարող են ցավոտ հարցերի թեման մանիպուլացնել, այդ վայրկյանը «մարսել» ու հետաձգել։ Չէ՞ որ ապրում են «Երկիր-Հայկական ժամանակի» 24-ժամյա ռեժիմով ու իրենք էլ են հասկանում, որ այդ 24 ժամն ամեն օր կարող է լինել իշխանության ղեկին իրենց վերջինը։

Արդյունքում, ռեժիմն ամբողջությամբ տապալել է բարեփոխումները, վատթարացրել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդունելով աբսուրդային, երբեմն իրարամերժ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ վտանգավոր որոշումներ և օրենքներ։ Թե ինչ կլինի այդ օրենքների և որոշումների ճակատագիրը, կախված է հաջորդ իշխանությունից (դրանք կարող են ամբողջությամբ չեղարկվել կամ գոնե զգուշությամբ շտկվել)։

Հ.Գ. Այս ռեժիմը շուտով գնալու է՝ թողնելով բոլորի ու յուրաքանչյուրի հակաօրինական ու անհավասարակշիռ քայլերի՝ պրոֆեսիոնալ արձանագրումների արխիվը: Եվ դա, ցավոք, սրբագրման ենթակա չի լինելու։

Ոչինչ պարտակել չի ստացվի: Այլևս այդ դարը չէ։

 

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>