Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու 2020-ի ապրիլին կայանալիք Արցախի համապետական ընտրություններում։
Որոշումն ընդունվել է Ղուլյանի ղեկավարած Արցախի դեմոկրատական կուսակցության համագումարում։
«Հայրենիքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու վճռականությամբ՝ ժողովրդավարները ակտիվորեն մասնակցելու են և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններին: Այս համատեքսում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը վերջին ժամանակներում ներկուսակցական քննարկումների կարևոր թեմաներից էր, որին պարբերաբար անդրադարձել ենք նաև շրջանային/քաղաքային համաժողովների շրջանակներում:
Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկելու մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամ և ունակ թեկնածուի»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
Zham.am