Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան
Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Պատերազմ Արցախում
Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք» Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով Պուտինն ու Թրամփը հանդիպել են

Հանուն կրթության սիրիացի երեխաների պայքարը (ՏԵՍԱՖԻԼՄ)

Լիբանանում որպես փախստական հանգրվանած դպրոցահասակ երեխաների կյանքին է անդրադառնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հեռարձակված նոր ինտերակտիվ վավերագրական կինոնկարը: #ImagineaSchool –ն ականատեսի աչքով է ներկայացնում այն մարտահրավերները, որոնց առջև կանգնում են Սիրիացի երեխաները կրթություն ստանալու համար իրենց պայքարում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է 19 երեխաների պատմություններ, որոնք համընկնում են հունվարի 23 – 24-ին Հելսինկիում տեղի ունեցող Սիրիայի մարդասիրական իրավիճակի հարցերով խորհրդաժողովի սկզբին` նպատակ ունենալով կենդանի օրինակներով ներկայացնել այն մարտահրավերները, որոնք քննարկվում են խորհրդաժողովի ընթացքում:

Լիբանանում Սիրիացի դպրոցահասակ երեխաների գրեթե կեսը, այն է՝ 187.000 երեխա, դպրոց չի հաճախում: Այդ երկիրն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ փախստականներին է հյուրընկալում: Կրթություն ստանալու փոխարեն հազարավոր սիրիացի երեխաներ,իսկ նրանց մեջ ամենափոքրերը վեց տարեկան հասակից, աշխատում են գյուղատնտեսության բնագավառում, գործարաններում, շինարարության ոլորտում և փողոցներում:

ՅՈՒՆԻՍԵֆ-ն ու Լիբանանի կառավարությունը շուրջ 150.000 փախստական երեխաների հնարավորություն է ընձեռել հանրային դպրոց հաճախել: Որակյալ կրթությունն ավելի շատ երեխաների հասանելի դարձնելու նպատակով` ՅՈՒՆԻՍԵֆ-ը կոչ է արել 2017թ.-ին 240 մլն ԱՄՆ դոլար ներդնել Լիբանանում կրթական ծրագրեր իրականացնելու համար:

«Աղքատությունը, սոցիալական անտեսումը, անապահով վիճակը և լեզվական խոչընդոտները հնարավորություն չեն տալիս սիրիացի երեխաներին կրթություն ստանալ` մի ամբողջ սերունդ թողնելով անապահով վիճակում, անբարենպաստ պայմաններում և չքավոր, ինչպես նաև՝ երեխաներին որպես մանկական աշխատուժ օգտագործվելու և վաղ ամուսնությունների դրդելով», - նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Չափյուիսաթը (Tanya Chapuisat):

«Կառավարության, դոնորների և գործընկերների հետ աշխատելով` մենք կարողացել ենք Լիբանանում բնակվող սիրիացի փախստական երեխաների գրեթե կեսին դպրոց ուղարկել. հիմա ժամանակն է հնարավորություն ընձեռել մնացած կեսին որակյալ կրթություն ստանալու», - նշել է Չափյուիսաթը:

2016թ.-ին նկարահանված ինտերակտիվ վավերագրական կինոնկարը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վինիյետ Ինտերակտիվի մրցանակակիր սցենարիստների թիմի կողմից: Լուսանկարների հեղինակն է World Press Photo-ի հաղթող Ալեսիո Ռոմենզին (Alessio Romenzi):

«Երբ լսում էի եխաներին և հասկանում, թե ինչ դեր ունի կրթությունը իրենց վիճակի հաղթահարման համար պայքարում` սիրտս կտոր-կտոր էր լինում: Նկարներում, աշխատել եմ ցույց տալ, թե ինչ մեծ դեր ունի դպրոց գնալը նրանց համար` հուսալով, որ իմ աշխատանքը հնարավորություն կտա, որ պարզունակ մի երազանք ի կատար ածվի»:

Ֆիլմի վերնագիրը` #ImagineaSchool, հորինել են 10 տարեկան Ասիան և 13 տարեկան Դիանան, ովքեր և նկարահանվել են ֆիլմում. նրանք երբևէ դպրոց չեն հաճախել: «Ինձ թվում է, որ դպրոցը շատ գեղեցիկ է. պատերին փակցված են նկարներ, որ նկարել են տղաներն ու աղջիկները»,- ասում էր նա:

Աշխարհում մարդասիրական օգնության բնագավառում կրթությունը շարունակում է մնալ ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին մարդասիրական գործակալությունները ստացել են իրենց կրթական ֆինանսավորման կարիքների միայն 31տոկոսը, ինչը 66 տոկոսով պակաս է նախորդ տասնամյակի համեմատ:

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար տարատեսակ միջամտություններն ու հետագայում ապահովելու երկարատև զարգացումներ:

Ֆիլմը դիտելու համար կարող եք այցելել www.imagineaschool.com կայքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>