Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»
25
«Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց

Նիկոլը ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը

Նիկոլը ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի:

Նիկոլի ընդդիմադիր քաղաքական գործունեության տարիներին քննադատության հիմնական թիրախներից էին ՀՀ իշխանությունների գործուղումներն ու արտասահմանյան այցերը։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «պետության հաշվին ծախսված միլիոններն իրենց նպատակին չեն ծառայում», և «իշխանությունների գործուղումներն անպտուղ ու անարդյունավետ են»։ Նրա խոսքով՝ դրանք «զրո արժեք ունեցող» այցեր են։ Իրականում այս պոպուլիզմի մեջ ճշմարտությունն այն է, որ ցանկացած պետական պաշտոնյա իր պաշտոնական այցերի շրջանակում պետք է արդյունավետություն ունենա և, նախ և առաջ, առաջնորդվի պետական շահով։

Փորձենք համեմատականներ անցկացնել, թե ինչ արդյունքներ են գրանցվել արդեն վարչապետ Նիկոլի մեկուկես տարի կառավարող գործուղումների արդյունքում և համադրենք նախկին «կոռումպացված» համակարգի գործուղումների հետ։

1.Ռուսաստանի Դաշնություն.
Նիկոլի կառավարությունը ՀՀ բոլոր կառավարություններից ամենառուսամոլն է, քանի որ առիթը բաց չի թողնում «վազել» Մոսկվա և իր հերթական «սիրո ու հավատարմության» խոստումը հղել ՌԴ շխանություններին և ասեմ ավելին, որ իր թվով 9 այցերի ընթացքում Նիկոլը ՌԴ-ում չի ունեցել ոչ մի պետական այց: ժամանակին ընդդիմադիր Նիկոլը ՀՀ քաղաքական դաշտում ամենահակառուսական քաղաքական գործիչն էր, մեջբերում Նիկոլի խոսքերից՝ (Ապրիլյան պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար, ՀՀ-ին պարտադրվել է մտնել ԵԱՏՄ՝ գազի գնի բարձրացման սպառնալիքով, ՀԱՊԿ-ն ՌԴ շահերը սպասարկող կառույց է, և այլն. սրանք այն մի քանի թեզերն են, որոնք առավել ակնհայտ կերպով ընդգծում են Նիկոլի հակառուսականությունը)։

2. Բրյուսել.
2018-ի իրադարցություններից հետո Նիկոլը ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգով: Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլը դժգոհում էր, թե «Եվրոպայում իրեն փող չտվեցին»։ Իսկ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո, հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Նիկոլի իշխանության մեկուկես տարվա ընթացքում դեռևս չի վավերացվել 12 պետությունների կողմից։

3.Չինաստան.
Նիկոլի Պեկին կատարած այցը ֆորմալ բնույթեր կրում և չուներ հագեցվածություն, ավելացնեմ, որ «հեղափոխականների» հետ երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: Նիկոլը նաև ներկա է գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացմանը և գալա համերգին: Համեմատելով անդրադառնանք Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցին, պետք է արձանագրենք, որ այցի շրջանակներում կնքվել են տասնյակ պայմանագրեր, ինչպիսք են` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքվել են նաև այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում:

4.ԱՄՆ.
ԱՄՆ-ը այցին Նիկոլը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստեմ, որ այնուամենայնիվ այցի արդյունքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Նիկոլը իր հետ Հայաստան չէր բերել, և բացի ՄԱԿ-ում ունեցած իր ելույթից, նա ոչ մի պաշտոնական ընդունելություն չունեցավ՝ հանդիպելով միայն տեղի հայ համայնքի հետ։ Հավելեմ,որ չարտերային չվերթի համար պետբյուջեից ծախսվել է 330 հազար դոլար։

5.Իտալիա.
Հանրությանն այնքան էլ հասկանալի չէին այն նպատակները, որոնք ստիպել էին Նիկոլին մի քանի օր անցկացնել Իտալիայում (այց Սուրբ Ղազար կղզի, Լա Սկալա օպերա): Իսկ Սենատի նախագահի հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի քանի սկանդալային միջադեպերը խոսում են, որ այս այցը հերթական արհեստական այցն էր և բովանդակային ոչ մի ձեռքբերում, ու մեծ ակնկալիք այդ այցից չի կարելի սպասել։ Սերժ Սարգսյանի 2015 թվականի այցը Իտալիա, որի ընթացքում Սարգսյանը հանդիպում էր ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ, Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ (հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ), ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը, մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի կողմից տրված ընթրիքին (որին ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի մասնակցել), հետո, վերջապես, Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին, առանձնազրույց ունեցել նրա հետ, ապա ըստ էության ավելացնելու ոչինչ չունեմ: Նիկոլը ժամանակին բացահայտ թիրախավորել էր Սերժ Սարգսյանին՝ «զրո արդյունք տվող» արտասահմանյան գործուղումների համար, այստեղ պետք է նշենք, որ ներկայումս մենք տեսնում ենք, որ Նիկոլն ինքը ոչնչով չի փայլում, ավելին՝ ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի։

Հ.Գ. Նիկոլն ու թիմակիցները վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանությունների կողմից կնքված ու նախնական համաձայնության փուլում գտնվող բոլոր հարցերը վերագրում են իրենց՝ դառնալով դրանց լիիրավ տերերը, իսկ յուրաքանչյուր ձախողման մեջ փորձում են մեղավոր ու պատճառ դարձնել հակահեղափոխականների «հակապետական» քայլերը:

Հ.Գ.Գ. Միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։ Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>