Արամ Մանուկյանը՝ Փաշինյանին. Բոլորս էլ լավ հիշում ենք ընդիմադիր Նիկոլի մեղադրական ելույթները օլիգարխների հասցեին
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի աջակից Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ ողջունում օլիգարխներին որպես գործարար ընդունելու Նիկոլի գործելաոճը. բոլորս էլ լավ հիշում ենք ընդիմադիր Նիկոլի մեղադրական ելույթները նրանց հասցեին։ Փաստորեն իրավիճակ է փոխվել ՝արդեն նվերներ են ընդունվում գույքի և գումարի տեսքով. լեգիտիմացվեցին նրանց՝ անցյալում թույլ տված արարքները։
Հայկ Մարությանի մասին։ Ինչքան որ ճանաչում եմ ՝ մեղադրել նրան կոռուպցիոն գործողությունների մեջ, միայն ժպիտ է առաջացնում։ Այլ բան է մոռանալ Լֆիկի անցյալը, որից բոլորս ենք տեղյակ, ու նրանից քաղաքի համար նվեր ընդունել, դա անընդունելի եմ համարում։ Զարմանում եմ ավագանու այն անդամների լռությունից, որոնք Լֆիկի (ու նրա նմանների) արարքներից տեղյակ էին, և թույլ են տվել նման բան։
Մի անգամ էլ հիշեցնեմ՝ երբեք մի մոռացեք՝ ով էիք ու ինչի համար էիք պայքարում։ Պաշտոնը անցողիկ է»։

