Առանց Ղարաբաղի հարցի կարգավորման` հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Չավուշօղլու
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է Կարո Փայլանի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությանր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ինչ է պատասխանել Թուրքիան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Մեւլութ Չավուշօղլուն պնդել է, թե իբր հաշտության սեղանից Հայաստանն է հեռացել` հիշեցնելով, որ 2015 ին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվորող արձանագրությունների սառեցումը եւ 2018 ին դրանք խորհրդարանից հետ կանչումը։
Այնուհետ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան սահմանը փակել է 1993-ին Հայաստանի կողմից Ղարաբաղում «հարձակողական գործողությունների» պատճառով, ուստի Թուրքիան սահմանը կբացի միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում։
Աղբյուրը՝ News.am