Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. «Իմ քայլը»-ի պատգամավոր

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Նա նշեց, թե 2005 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում և զինապարտության տարիքը` 27 տարին, լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, կատարել վճարումները և պատասխանատվության չենթարկվել: «Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան կլրանա նրանց 27 տարին և վճարել 10 միլիոն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով»,-ասաց պատգամավորը` ընդգծելով, թե համոզված է` շատ քաղաքացիներ կգնան այդ քայլին, կվճարեն այդ 10 միլիոն դրամը, և ՀՀ զինված ուժերն այդպիսով կուժեղանա:

Նա նշեց այն խմբերը, որոնք կկարողանան օգտվել այս օրենքից` արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներ, անձինք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց զավակները ծառայեն.

«Ինչ են անում նրանք, մինչև զորակոչի տարիքի լրանալը արտագաղթում են Հայաստանից, հաճախ` ընտանիքներով: 27 տարին լրանալուց հետո են վերադառնում, այդ ժամանակ հնարավորություն ունեն վճարել առավելագույնը 3.6 միլիոն դրամ և չծառայել»,-ասաց նա, ապա ներկայացրեց իր առաջարկը:

«Մենք ՀՀ ենք վերադարձնելու մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գալ Հայաստան, բայց քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չծառայելու հանգամանքով պայմանավորված` դեռևս չեն գալիս, կստեղծվեն աշխատատեղեր զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության տեսքով, և մեր բանակը կհամալրվի ֆինանսական միջոցներով»,-ասաց նա:

Վերջինս նշեց` հայոց բանակի զինծառայողների 70 %-ը ծխում է, և նախագիծը կարող է օգտակար լինել նաև դրա դեմ պայքարին: «Ես առաջարկում եմ, որ այդ 10 միլիոն դրամի կեսով ներգրավվեն պայմանագրային զինծառայողներ, մյուս մասով կառուցել նոր մարզասրահներ բոլոր զորամասերում և մեր ԶՈՒ-ում ծառայող զինծառայողներին խրախուսել զբաղվել սպորտով, ինչի արդյունքում կքչանա նաև ծխող զինծառայողների թիվը, և կունենանք ավելի մարտունակ բանակ»,-պարզաբանեց նա:

Դիտարկմանը` չի՞ բացառում, որ օրենքից կօգտվեն հանրապետության ներսում ֆինանսապես ապահով մարդիկ ու իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից, Սարգսյանն արձագանքեց, որ «ունևորներից», այսինքն` 10 միլիոն դրամ ունեցող քաղաքացիներից շատերն այս պահին գտնվում են արտերկրում և պատրաստ են վերադառնալ. «Ես պատրաստ եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմում»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին օրենքը չի անդրադառնում, պատգամավորը նշեց`վերաբերում է, բայց հիմնական թիրախը Սփյուռքի մեր հայրենակիցներն են: «Այստեղ բնակվող հարուստ քաղաքացիները նույնպես խուսափում են բանակում ծառայելուց՝ մեկնելով Հայաստանից: Ես ասում եմ՝ տանք հնարավորություն չլքել Հայաստանը»,-ասաց նա` նշելով նաև, որ մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ:

Հարցին` պատերազմական իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում զորահավաքը, Սարգսյանն ասաց. «Այն քաղաքացին, ով խուսափել է կամ խուսափելու է ծառայությունից, միևնույն է, չի վերադառնում: Նրան հայրենիք բերելով՝ տալիս ենք ծառայելու հնարավորություն, նա ընդգրկվում է պահեստազորում ու զորահավաքի կամ պատերազմի դեպքում պարտավորվում է ներկայանալ, հակառակ դեպքում՝ հետապնդվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:

Պատգամավորը նշեց, որ նախագծի վերաբերյալ դեռևս քննարկումներ չի ունեցել պաշտպանության նախարարի հետ, այլ պաշտոնյաների հետ քննարկումներ եղել են:

Նա նշեց, թե օրենքի նախագիծն ուղղված է հենց Պաշտպանության նախարարության ուժեղացմանն ու դիրքերում քաղաքացիների թվի աճին, դիտարկմանն էլ, թե ԶՈՒ որակն է ընկնելու, ասաց, թե իր կարծիքով` ճիշտ հակառակն է:

Աղբյուրը՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>