Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
21
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին պարգևատրել է Պատվո շքանշանով

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լիոնի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոնին ջերմ ընդունելության համար և նշել, որ իրենց հանդիպումները բարի ավանդույթ են դառնում, ինչը անհրաժեշտ է լավագույնս ծառայեցնել երկկողմ կապերի ընդլայնման ու ամրապնդման գործին։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ դասվելով Ֆրանսիայի լավագույն քաղաքների շարքում, Լիոնը տարեցտարի զարգանում է, ինչը նաև քաղաքապետի անձնական ձեռքբերումն է, քանի որ նա իր կյանքի ու գործունեության պատկառելի մասը նվիրել է այս քաղաքին:

Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որքան հոգածությամբ է քաղաքապետ Կոլոնը վերաբերվում հայությանը հուզող հարցերին և իր երախտագիտությունն է հայտնել դրա համար։ Նախագահը հույս է հայտնել, որ Ժերար Կոլոնը իր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել երկու քաղաքների՝ Երևանի և Լիոնի միջև համագործակցության հետագա խորացմանը: Հանրապետության Նախագահը վստահեցրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քաղաքապետ Կոլոնի ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում տարիներ ի վեր նրա սկզբունքային դիրքորոշումը աննկատ չեն մնում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցությանը, գիտակրթական, տնտեսական և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետարանում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ամեն անգամ մեծ ջերմությամբ եմ վերադառնում հարազատ դարձած այս քաղաքը՝ Լիոն, որ գերում է իր գեղեցկությամբ, ներդաշնակությամբ, հորդող կենսուրախությամբ և ստեղծագործ մթնոլորտով։ Հատկանիշներ, որոնք համապատասխանում են հայ ժողովրդի բնավորությանն ու նկարագրին։ Շնորհակալ եմ Լիոնի իշխանություններին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած սրտաբացության համար, դժվար պահին մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունելու համար։ Հպարտ եմ, որ որքան այս քաղաքն է հյուրընկալ եղել հայերի հանդեպ, նույնքան էլ հայերը, որպես վերգտած հայրենիք, սիրում ու շենացնում են Լիոնը։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը մշտապես լինի նույնքան փոխհարստացնող»,-գրել է Նախագահը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանի՝ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan