Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Եվ նորից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մասին

Մեծ է մտավախությունը, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նույն սկզբունքով՝ կարևոր չէ նախագծի որակը, կարևորը՝ փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ: Այդպիսին է հասարակության պահանջը: Կարևորը հանրային իշխանության կողմից դրված նպատակին հասնելն է:

Եթե վերանանք նախագծի փիլիսոփայությունից , նախագծի հիմնավորումները, ինչպես նաև առկա իրավակարգավորումները հաստատում են դրա հետևում թաքնված նպատակները:

Որպես հիմնավորում բազմիցս նշվել է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Սակայն միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստաթղթերում ուղղակիորեն չի նախատեսվում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պահանջ: Միակ բացառությունը ԵՄ պառլամենտական վեհաժողովի 2018թ. ապրիլի 26-ի բանաձևն է, որով անդամ պետություններին ընդամենը կոչ է արվում նախատեսել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, թեև մեզ մոտ դա ներկայացվում է որպես պարտադիր պահանջ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանդրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության և 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածի իրավունքների հետ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց, միևնույն ժամանակ նախատեսելով գույքի բռնագանձման հնարավորություն նախատեսվող հանցագործությունների խիստ սահմանափակ շրջանակ, ինչը չես ասի ներկայացվող նախագծով սահմանվող հանցագործությունների ցանկի մասին:

Հսկայական լիազորություններով է օժտվում դատախազությունը: Իրավասու մարմնի համար ժամկետների փաստացի որևէ իրական կաշկանդվածություն չի ենթադրվում, և վերջինս կարող է ցանկացած պահի հայցադիմում ներկայացնել դատարան` փաստարկելով, որ ժամկետը պահպանված է, քանի որ վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին:

Սա վտանգավոր գործիք է լինելու քաղաքական հակառակորդների, տնտեսական ակտիվություն դրսևորող անձանց նկատմամբ հրահանգավորված և ի սկզբանե որոշված քրեական գործերի հարուցման համար, որոնք նպատակ կունենան հնարավորություն ստեղծել տվյալ անձի գույքը բռնագանձելու համար:

Ցավոք, ոչ մեկին չի հետաքրքրելու` այդ գործընթացն օրինակա՞ն էր, թե՞ ոչ, ի՞նչ կլինի պետության հետ որոշակի ժամանակահատված անց, երբ քաղաքական իշխանությունը փոխվի, և տվյալ անձինք ներկայացնեն, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել գույքի բռնագանձումը:

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>