Ադրբեջանի խորհրդարանը լուծարվում է, տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի՝ այսօր կայացած արտակարգ նիստում, որոշում է կայացվել լուծարել Ադրբեջանի Միլի Մեջլիսը, հայտնում է Minval.az-ը:
Այս որոշումը հիմնավորված է նրանով, որ «գործող խորհրդարանը ոչ ադեկվատ է վերաբերվում երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը և հետ է մնում երկրում ընթացող բարեփոխումներից»:
Վերջին ընտրությունները Ադրբեջանում կայացել են 2015-ի նոյեմբերի 1-ին։
Ադրբեջանական Միլլի Մեջլիսը կազմված է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։
Zham.am

