Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Երբ քո ապիկարության ու ապաշնորհության համար պատասխանում են ուրիշները

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999-ից, ստանձնելով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, բոլոր ժամանակներում ամեն ինչից դժգոհող ու միշտ ընդդիմադիր Նիկոլը լծվեց օրվա իշխանություններին քննադատելու գործին։ Հանուն արդարության՝ պետք է փաստեմ, որ քննադատելուց հարմար գործ քաղաքականության մեջ չկա, քանի որ յուրաքանչյուր իշխանություն, ինչքան էլ իդեալական ու լեգիտիմ լինի և իր ժողովրդի համար մտածող, միևնույն է, չի կարող երկրի կառավարումն իրականացնել ամենաճիշտ ու համապատասխան գործիքակազմով․ պարզ է, միշտ էլ կլինեն տարբեր բացթողումներ, սխալներ, կիքսեր ու, ինչպես ասում են՝ «լյապեր»։ Սակայն պետք է նաև ամրագրեմ մի կարևոր հանգամանք․ Նիկոլը իշխանություններին քննադատում էր ոչ թե բովանդակային տիրույթում և կոնկրետ հարցերի վերաբերյալ, այլ մանիպուլյատիվ ու դավադրապաշտական, խորհրդապաշտական տիրույթներում և ըստ ամենայնի, լուրջ ուսումնասիրել եր ժամանակակից քաղտեխնոլոգիաների ու PR-ի վերաբերյալ մասնագիտական գրականությունը: Հավանաբար, ոչ մեկի համար զարմանալի չէ, որ հենց այս մանիպուլյացիոն ժանրից են «բյուջեն թալանած», Քոչարյանի 4 միլիարդի մասին,որ «գողացել էր ժողովրդից» առասպելները, «Միշիկի ու Սաշիկի» մասին լեգենդները, «800 հեկտար հող հանձնելու» անհասկանալի թեզերը,որ ոչ մի հիմնավորում ու բացատրություն մինչ օրս չունի: Այս թեզերի հիման վրա ժամանակի ընթացքում ժողովրդի մոտ աստիճանաբար սկսեցին ձևավորել քաղաքական դեմոններ։

Քաղաքական գլխավոր «դեմոնի» ընտրությունը հեշտ էր, ո՞վ, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանը։ Եվ Նիկոլը լծվեց Սարգսյանի թիրախավորման ու քարկոծման գործընթացին։ Քանի որ իր տեսակով Նախագահ Սարգսյանը փակ և ոչ այնքան հրապարակային քաղաքական գործիչ է և ամեն անգամ հավուր պատշաճի չէր հակադարձում Նիկոլի ստերին, այդ անհիմն ու սին պնդումները շարունակում էին շրջանառվել ու հնչել տարբեր առիթներով ու տարբեր հարթակներից։Նիկոլը օգտվեց Սարգսյանի լոյալ մոտեցումից, օգտվեց աստիճանաբար, և պատշաճ պահին կարողացավ իր մոտ կուտակած ողջ կեղծ լուրերն ու սին թեզերը կազմակերպված ներդնել հանրության առաջ՝ որպես հանրային օրակարգ։Նիկոլը հասավ իր նպատակին և իշխանության գալուց հետո պատկերն ընդհանրապես չի փոխվել, շարունակում է գործել՝ ինչպես այն ժամանակ՝ անպատասխանատու հայտարարություններ անող ընդդիմադիրի դիրքերից, նորից ամեն ինչում մեղավոր են նախկինները։ Իշխանությունը ձախողած Նիկոլիի համար Սերժ Սարգսյանը փրկության օղակ է, այսպես ասած՝ «վերջին փամփուշտը», երբ այն պետք է օգտագործես, երբ այլևս այլընտրանք չկա։

Ինչպես կասեր մերօրյա դասականը Նիկոլը, լինելով պետության թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրների պատասխանատուն, այդպես էլ դուրս չի եկել իր «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրի տրամաբանությունից և երկիրը շարունակում է տանել օրաթերթին բնորոշ մեկօրյա քաղաքական տեսլականով:

Հ.Գ.Պետությունը թերթից տարբերվում է նրանով, որ թերթի գրածի մասին արդեն մյուս օրը ոչ ոք ոչինչ չի հիշում, բայց պետության մեջ արված յուրաքանչյուր անհեռատես ու իրավիճակային գործողություն երկրի զարգացումն ու կայացումը հետ է գցում:

Հ.Գ.Գ. Որպես կանոն՝ հանրությունն ընդունակ չէ վերլուծելու և ստացած կեղծ ինֆորմացիան համապատասխան անալիզի ենթարկելու, ավելին, նա դրա կարիքն ընդհանրապես չէր զգում, կարևորն այն է, որ «իշխանությունը միշտ վատն է» ու «թալանչի, կեղեքող», իսկ Նիկոլը՝ «փրկիչը», բարի ու պուպուշ։ Արդի քաղաքական գործընթացներն ունենում են այնպիսի հետագծեր, որոնց մասին երբեմն արժե, որ խորքային ու հանգամանալից վերլուծություններ արվեն ու տրվեն հստակ ու կառուցողական գնահատականներ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>