Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»
25
«Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց

Արսեն Թորոսյանի՝ հարսի շորով փեսուն սառոչկա կարելու նուրբ արվեստը

Մեր փրկիչները կրկին ակտիվացել են ու դարակազմիկ հայրենասիրական պլան են առաջ քաշել, թե ինչպես լուծեն բժշկական ապահովագրության հարցը։ Եթե կարճ-կոնկրետ, ապա մեր գարդասիլասեր նախարարի առաջարկը հետևյալն է․ առանց այն էլ ճկռով միջին խավը պետք է բժշկական ապահովագրություն պատիվ տա մնացած ազգաբնակչությանը։

Ի՞նչ է առաջարկում Թորոսյանը․ վճարվող հարկերն ավելացնել ևս 6 տոկոսով, որը կուղղվի ազգաբնակչության պարտադիր բժշկական ապահովագրմանը։ Հիշեցնեմ, որ էս ռեֆորմն անում է մարդ ու ըստ ամենայնի, անելու են մարդիկ, ովքեր ժամանակին իրենց «հարսցի շորն» էին ճղում, երբ օրակարգում կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչի թեմայով։ Ի՞նչ է ստացվում, մարդիկ, ովքեր ժամանակին ասում էին, որ մեր աշխատավարձից մեր իսկ ծերության համար 5 տոկոս գանձելը թալան է, հիմա մեզ համոզում են, որ մեր աշխատավարձից խալխի համար 6 տոկոսը գանձելը մեծագույն ղսմաթ է։ Ինչ խոսք, որ սրանց երեսպաշտությունն աննախադեպ է, բայց որ այս աստիճանի ցինիզմի կհասնեն, անգամ ինձ համար էր դժվար հավատալ։

Եկեք խոսենք թվերով։ Ենթադրենք, դուք ստանում է 400․000 մաքուր աշխավտավարձ՝ բոլոր հարկերից ու պահումներից հետո։ Դա նշանակում է, որ ձեր կեղտոտ աշխատավարձը մոտ 550,000 դրամ է։ Մնացած 150,000 դրամը դուք վճարում եք եկամտահարկի, պարտադիր կուտայինի ու բանակի 1000 դրամների տեսքով։ Արսեն Թորոսյանն առաջարկում է, որ դուք վճարեք ևս 24000 ու արդյունքում ձեր մաքուր եկամուտը կդառնա 376,000։

Միևնույն ժամանակ, կան հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ, որոնց գրանցված մաքուր աշխատավարձը կազմում է միջինում մոտ 120000 դրամ։ Նրանց պարագայում 6 տոկոս պահումը կազմելու է 7200 դրամ։ Էլ չխոսեմ այն հաարավոր ու հարյուր հազարավոր մարդկանց մասին, որոնք առհասարակ գրանցված աշխատավարձ չունեն, կամ էլ՝ ռել գործազուրկ են։ Նրանց 6 տոկոսը կազմելու է 0 դրամ։

Ստացվում է, որ միջին խավին ասում են՝ դուք պետք է հոգաք ավելի ցածր եկամուտ ունեցող շերտի առողջապահական ծախսերը։ Իյա, իրո՞ք։ Մի հատ էլ մասսաժ չանե՞նք ու մեր ռոճիկից տասանորդ փայ հանենք ավելի քիչ ստացողներին։ Դեռ մի բան էլ ակնարկում են, որ մենք, վիձիծե լի, սոցիալական պետություն ենք ու դա ազգասիրության հարց է։ Սիրելի Արսեն Թորոսյան, ես պետությունը չեմ, ինչո՞ւ ես փորձում իմ ուսերի վրա դնել պետության պատասխանատվությունը։ Սիրելի Արսեն Թորոսյան, ես արդեն իսկ առանց ավելորդ փնթփնթոցների անգամներով ավելի շատ հարկ եմ վճարում, քան միջին վիճկագրական ՀՀ քաղաքացին, որովհետև իմ ռոճիկի 33 տոկոսը բացարձակ թվային արտահայտությունը անգաներով ավելի մեծ է, քան 70000-150000 կազմող ռոճիկ ստացողների 28 տոկոստը։ Ինչո՞ւ ես պետք է հավելյալ զրկանքներ կրեմ, ինչ է թե ձեր քաղաքական թիմը հանձն է առել օխլոսին պոպուլիզմով կերակրել։

Մեկ ուրիշ ասպեկտ ևս։ Ես արդեն երրորդ տարին է, ինչ ապահովագրում եմ ինձ էլ, ընտանիքիս անդամներին էլ։ Ընդ որում՝ 4 հոգու համար ես վաճարում եմ ավելի քիչ, քանի կվճարեմ միայն ինձ համար, եթե Արսեն Թորոսյանի ռեֆորմը կյանքի կոչվի։ Ընդ որում՝ վստահ եմ, որ պետությունն առնվազն ի զորու չի լինելու ապահովել ապահովագրական այնպիսի փաթեթ, որը գոնե մրցունակ կլիներ այն փաթեթի հետ, որից ես օգտվում եմ։ Հիմա ստացվում է, որ Թորոսյան Արսենը ոչ միայն նագլի դեմքով ուզում է մտնել գրպանս, այլ մի բան էլ ինձ ստիպում է, որ ես անցնեմ ապահովագրության պետական փաթեթի, որը դեռ շատ մեծ հարցական է, թե որքանով է ավելի լավը նրանից, որից ես եմ օգտվում։

Ամփոփեմ․ կզակներդ կտեսնեք, բայց էս ռեֆորմի դրական պտուղներ չեք տեսնի։ Այն էլ՝ պարտադիր սկզբունքով։ Եթե թույլ տանք, որ սա անցնի, վաղն էլ գալու են ձեր տուն, ասեն, որ պետք է ձեր բնակարանի մեկ-երկու սենյակը հատկացնեք աղքատների, որովհետև դա է պահանջում ազգասիրությունը, որովհետև աղքատները էդ մի սենյակը չունեն, իսկ դու ունես։

Բռնել եք․․․

ավշյաԹալան

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>