$3,5 մլն-ի լվացում, 40 կգ կոկայինի յուրացում. Ինչու է կալանավորվել Գայանե Ասլամազյանի ամուսինը
Այսօր մամուլի ամենաքննարկվող թեման դերասանուհի Գայանե Ասլամազյանի ամուսնալուծություն է: Նշենք, որ ժամեր առաջ դերասանուհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց իր ամուսնալուծության ու նախկին ամուսնու կալանավորման մասին լուրերը:
Zham.am-ը փորձելով ճշտել Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնու կալանավորման պատճառները` տեղեկություններ է գտել այն մասին, որ վերջինս հնարավոր է անցնում է մի քրեական գործի շրջանակներում որում ներգրաված են նաև այլ հայազգի անձինք:
ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի տեղեկություններով սեպտեմբերի 13-ին մի խումբ հայեր կենցաղային ապրանքներում քողարկելով 40 կգ կոկային փոստով ուղարկել են Ավստրալիա, այնուհետև գործողություններ են իրականացրել որոնք կարելի է որակել որպես 3,5 մլն դոլլարի չափի գումարի լվացում: Վերոհիշյալ անձիք ձերբակալվել են:
Zham.am