Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հույսի վաճառականը. Մաս 1-ին․ Սեր և համերաշխություն

Հույսի վաճառականը. Մաս 1-ին Սեր և համերաշխություն… Ինչպես տեր Հիսուս Քրիստոսը սեր քարոզողը….

Նիկոլ Փաշինյանը (հույսի վաճառականը) հենց ամենասկզբում իր գործունեության հիմք հռչակել էր սերը եւ հանդուրժողականությունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, որ ինքը, ինչպես տեր Հիսուս Քրիստոսը, սեր է քարոզում:
Բացելով տուփը, որի վրա «ՍԵՐ» էր գրված ՀՀ քաղաքացին գտավ… «ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ձեռնարկը, որտեղ մանրամասն նկարագրված էին անսահման «սիրո» բոլոր դրսևորումները բոլոր այլախոհների հանդեպ` «ժողովրդի» տարբեր ներկայացուցիչների կատարմամբ` «sev hovaz» անունով օգտատիրոջից, մինչև «matnahardarman paraganer» օգտատեր:
Փաշինյանն էլ այդ ընթացքում անխնա, աջ ու ձախ սեր էր քարոզում ու քարոզում` էլ ասֆալտին է փռում, էլ պատերին է տալիս, էլ ծեփում է պատերին, հայտնաբերում է վնգստացողների և սիրո այլ դրսևորումներ:
Այս համատեքստում երկու խումբ հարցադրումներ կան, որոնց պիտի պատասխանի Ն. Փաշինյանը:

1. խումբ հարցեր
Հարգելի՛ Նիկոլ
Եթե անգամ մի պահ ընդունենք, որ ինչպես դուք եք պնդում` սիրո քարոզիչ եք, մեզ ինչ-որ կերպ կհուշեք, թե որտեղ որոնել և գտնել Ձեր քարոզած սերը։ Կասեք՝ դա ո՞րտեղ է երևում: Առհասարակ, ընտանիքի ավագը, որևէ հաստատության ղեկավարը, թիմի լիդերը, էլ չեմ ասում երկրի ղեկավարը իր իրավասության, գործունեության, և սոցիալական պատասխանատվության տիրույթներում համերաշխություն ու ներդաշնակություն հաստատելու առաքելություն ու ֆունկցիա ունի:
Կասեք՝ ի՞նչ եք Դուք՝ որպես երկրի ղեկավար, արել, որ կանխեք կույր ու անբռնազբոս ատելության տարածումը կամ հանրային համերաշխություն հաստատեք: Ի՞նչ եք արել, որ բանավեճը քաղաքական ընդդիմախոսների հետ լինի կիրթ, կառուցողական ու բովանդակային, որ էժանագին շոուի չվերածվի: Ո՞րն է եղել Ձեր ՔԱՅԼԸ: Իսկ ձեզ պատկանող ընտանեկան թերթում տպագրված հոդվածը համարո՞ւմ եք սիրո քարոզ թե ասենք ձեր քարոզած ու սերմանած ատելության արդարացու՞մ:
Դուք հավանաբար կասեք, որ նախկիններն են իրենց վարքագծով նպաստել այդ ատելության տարածմանը: Գուցե որոշ դեպքերում ձեզ հետ համաձայնվեմ: Բայց մինչ այդ թերևս արժե, որ պատասխանեք որոշ հարցերի.
Դուք իրոք մտածու՞մ եք, որ այնքան անսխալական եք, /Հիսուս Քրիստոսի պես/ որ ձեզ քննադատում են միայն նախկինները, իսկ դիտարկե՞լ եք տարբերակ որ գուցե Ձեզ քննադատում են մարդիկ, որոնք սկզբունքներ ունեն, ինքնասիրության ու պատվի կորստի գնով պաշտոն չեն ուզում և որովհետեւ ուղղակի Ձեր քաղաքականության մեջ տեսլական չեն տեսնում։
Բացի այդ դուք իրոք համարու՞մ եք, որ ձեր ցանկացած քննադատ «թալանչի» ու կոռումպացված է, կամ էլ արդարացնու՞մ է նախկին իշխանության թերություները կամ հանցագործներին: Իսկ գուցե Ձեր քննադատներից շատերը դեմ չեն, որ հանցագործները պատժվեն, միայն թե չեն ընդունում, որ դուք Ռոբին Հուդն եք կամ Հիսուս Քրիստոսը: Նրանք հիմնավոր կասկածներ ունեն, որ դուք երկրի վարչապետ եք, ու պիտի զբաղվեք տնտեսությամբ, իսկ ԳՐԱԳԵՏ իրավապահները ու ԱՆԿԱԽ դատարանները այդ «չարաբաստիկ» հանցագործներով:

2-րդ խումբ հարցեր
Հարգելի՛ Նիկոլ
Ներողություն չե՞ք ուզում խնդրել այն անձանցից ում խանութները եւ արտադրանքը Դուք կոչ էիք անում բոյկոտել «Հին Հայաստանում»։ Գիտե՞ք ինչու եմ հարցնում: Դուք նրանց նկատմամբ ատելություն էիք սերմանում, ասում էիք ժողովրդից գողանում են, մենաշնորհներ ունեն, բայց պարզվեց նրանք այնքան էլ վատը չեն, նույնիսկ այնքան վատը չեն, որ այդ նույն մարդկանց գործարանների բացմանն եք մասնակցում, գովաբանում եք նրանց, սելֆի եք անում և այլն:
Եթե դժվար չէ, կբացատրեք ի՞նչ քավարանի միջով են անցել բազմաթիվ նախկիններ, որ ատելության խորհրդանիշից արդեն «Նոր Հայաստանում» վերածնվել են որպես սիրո առաքյալներ: Ըստ ձեր թերթի` ատելության մեղմման համար նվազագույնը անհրաժեշտ է զղջում. խնդրում եմ կասե՞ք, իրենք ե՞րբ են զղջացել, ո՞ր պահն է եղել այդ պատմական պահը՝ Սերժից բամբասելու, Նիկոլին գովաբանելու թե հայտնի հիմնադրամին գումար տալու պահը: Իսկ Ձեր բացառիկությունն ընդունելը զղջու՞մ է թե մեղքերի թողություն:
Մեկ առիթով ձեզ ասել եմ, հիմա էլ հարց եմ տալիս հպանցիկ հայացք գցե՞լ եք ձեր ԱԺ եւ կառավարության վրա, տեսե՞լ եք քանի նախկին պաշտոնյա կա այնտեղ: Նրանք ատելի չեն, որովհետև ձեզ են սիրում, թե՞ որովհետև զղջացել են:

Եվ վերջում, հարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք երբևէ, որ գուցե ենթագիտակցորեն դուք սկսել եք ՍԻՐԵԼ բոլոր նրանց, ում դեմ պայքարում եք ու ատելի դարձնում, որովհետեւ քանի դեռ կան նրանք, Դուք կարող եք գոյություն ունենալ, քանի դեռ կան նրանք ձեզնից ոչ ոք բարեփոխում չի ակնկալելու, իսկ դուք էլ դրանով կառավարելու և ուղղորդելու եք հանրային գիտակցությունը:
Բարին ընդ ձեզ:

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>