Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ: