Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետին. Ինչ է պահանջում Մարուքյանը Փաշինյանից
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։
Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաև տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:
Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։
Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»
Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

