Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Կոստանյանի հետ լեզու չկարողացան գտնել մեղադրանք են առաջադրում. Ո՞րն է Փաշինյանի ու նախկինների տարբերությունը

Նիկոլ Փաշինյանը այնքան է սիրում խոսել նախկինների մասին, որ ակամայից շատերը նկատել են, որ այսօր արդեն նա նախկիններից շատ չի տարբերվում: Դեռ ավելին`  նախկիններն այսքան բացահայտ չէին գործում: Վերցնենք նախկին  դատախազ Գագիկ Կոստանյանի օրինակը: Իշխանափոխությունից հետո նա սկսեց մեսիջ ուղարկել Փաշինյանին, որ «կարող է  համագործակցել նոր իշխանության հետ»: Ավելին`  Փաշինյանի կողմնակիցները դրական ընդունեցին Կոստանյանի մեսիջները: Իսկ երբ անցած ընտրություններից առաջ նախընտրական ցուցակներ էին ձևավորվում, Իմ քայլը դաշինքնի ներկայացուցիչները նույնիսկ քննարկում էին Կոստանյանի թեկնածության հարցը և միայն վերջին պահին ինչ- ինչ պատճառներով դա չստացվեց:

Կոստանյանը այն ժամանակ ակնարկում էր, որ «դրսից հրավեր ունի և, եթե երկրի ներսում ինքը պահանջված չլինի, ապա կհեռանա երկրից»:

Հավանաբար այդ ժամանակ համագործակցությունը չստացվեց, որի արդյունքում Կոստանյանը հեռացավ երկից: Սակայն վերջերս նա կրկին հարցազրույցով հանդես եկավ, որտեղ կասկածի տակ դրեց մարտի 1-ի գործի քննության որոշ դրվագներ: Հավանաբար, իշխանություններին դուր չէր եկել Կոստանյանի այդ խոսքը, և ահա նրանք որոշել են պատժել Կոստանյանին: ՀՔԾ-ն արդեն հայտարարել է, որ   Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Ահա այսքան պարզ են «Նոր Հայաստանում» փորձում հաշիվ մաքրել իրենց հակառակորդների հետ: Նախկինում էլ այդ խաղի կանոնը կար, սակայն նախկինում դա փորձում էին ավելի քողարկված անել: Մինչդեռ Փաշինյանը և նրա շրջապատը, հավանաբար, ավելորդ են համարում այդ «սեթևեթությունները» և որոշել են չորով ցույց տալ, որ այլևս  «Նոր Հայաստանում»   ոչ թե օրենքն է գործում, այլ իրենց քաղաքական կապրիզը: Այո, սա արդեն նման է ոչ թե պարզ և ցինիկ հաշվարկի, այլ կապրիզի: Քանզի արդեն  վերջին թերզարգացվածնել էլ հասկանում է, որ երկրում բացահայտ  անտեսում են օրենքները:

Փաշինյանի հույսը հենց այն զանգվածն է, որի համար «օրենքը երկրորդական է, կարևորը նախկինների պատժելն է, և նրանց փողերը իրար  մեջ բաժանելը»:

Դեռ այս շերտը սպասում ունի Փաշինյանից, բայց երբ սպասումն ավարտվի, նրանք արդեն հաշիվ են պահանջելու նաև Փաշինյանից: Եվ այդ ժամանակ էլ, հաստատ, «օրենքով պատժել չեն ցանկանալու», քանզի բումերանգի էֆեկտը միշտ դաժան է գործել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>