Սա ոչ միայն փաստաբանների խնդիրն է, այլ նաև մյուս բոլորի
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Այսօր փաստաբանական համայնքը դրսևորեց բացառիկ համախմբվածություն՝ պաշտպանելու մեր պետության և մեր համայնքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը։
Եթե չլինի փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիություն, սկզբունքորեն չի լինի վստահորդների կողմից անհրաժեշտ վստահություն իրենց փաստաբանի հանդեպ։ Իսկ վստահորդներ կարող են լինել ԲՈԼՈՐԸ՝ երեկվա, այսօրվա, վաղվա իշխանավորը, բարեպաշտը և մեղսավորը, իրավապահը, «իրավապաշտպանը» և իրավախախտը։ Բոլորը։
Հետևաբար սա ոչ միայն փաստաբանների խնդիրն է, այլ նաև մյուս բոլորի։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

