Բելլա Հադիդը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որի տեսքը նախկինում իդեալական էր ճանաչվել, ներքնազգեստով լուսանկարել է իրեն հայելու մեջ: Լուսանկարը հայտնվել է Instagram-ի նրա էջում:
Լուսանկարում 23-ամյա մոդելը կրում է սև կրծկալ և ժանյակից գուլպաներ: Մի ձեռքում նա հեռախոսն է պահում, մյուսում`մի բաժակ՝ հեղուկով լի: Հրապարակումը ուղեկցվել է գրությամբ. «Դուք գիտեք, որ ես սիրում եմ մաքուր բուրբոն»:
Հադիդի դիմահարդարումն արված է տաք գույներով` վառ, ընդգծված շրթունքներ, կոպերի վրա աղեղներ, նարնջագույն ստվերաներկ և դիմափոշի: Մազերը ետ են տարված, և մատնահարդարումը կարմիր է:
Zham.am