Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջևանյան թևում. Գրիգոր Գրիգորյան

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: …Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, եւ իրենք պիտի այդ հարցը քննարկեն եւ չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն: Եթե այսօր ուզում ենք հարցեր տալ, ապա առաջին հերթին հարցեր պիտի տանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին, որը եղել է հետախուզության վարչության պետը եւ առաջին մարդն է, որը պատասխանատվության պիտի ենթարկվեր: …

Ես այսպես կարող եմ ասել՝ մեր զինվորը հաղթեց եւ՛ Ադրբեջանին, եւ՛  Ռուսաստանին: Իմ կարծիքով՝ բլից-կրիգը նախապատրաստված էր, թե ով որքան կարող է այդ 3-4 օրում մի բան անի եւ թեման փակի վերջնականապես, բայց արդյունքում 18 տարեկան զինվորը խափանեց բոլորի պլանները:

Կհիշեք, դեռ 2014-ին ասել եմ՝ հայի, հայ զինվորի գենի դեմ հնարավոր չէ, ամենաթույլ զինվորն էլ վայրկենապես կարող է առյուծ դառնալ եւ մեծ խնդիրներ կատարել: …Եթե պատերազմ լինի՝ ովքեր մտահոգված են այս երկրի համար՝ գնալու են: Բնականաբար, այս կառավարությունը չի գնացել, չի էլ գնալու»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ  Գրիգոր Գրիգորյանը:

Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետեւ շարունակել ծառայությունն Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում: «Մինչեւ ապրիլյան մարտական գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խումբը մեկ-երկու օր առաջ մտած է եղել Թալիշի տարածք՝ անտառներում են մնացել, հետո, երբ գործողությունները սկսել են, իրենք թիկունքից մտել են գյուղ: Գյուղում որ սկսել են խաղաղ բնակչությանը կոտորել, հենց դա է եղել, այնպես չի, որ սահմանը ճեղքել եւ հասել են գյուղ ու կոտորել»,- պատմել է զինվորականը:

Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ում անվան հետ էին կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Ա. Կարապետյանը, սակայն, 2018թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։

Գրիգոր Գրիգորյանը նաեւ անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո շահարկվող «800 հա կորցնելու» մասին շրջանառվող արտահայտությանը. «Մեկն առանց հասկանալու՝ ինչ-որ արտահայտություն է արել, եւ  մինչեւ հիմա շարունակվում է, թե՝ 800 հա ենք կորցրել: Այո, դիրք կորցրել ենք, բայց ո՞վ է ասում, որ դա 800 հա է եղել: Յուրաքանչյուր տեղանքում պիտի նպաստավոր դիրք ընտրես, երբ հետ ես քաշվում: Արցախյան գոյամարտի ժամանակ  այդքան հող ազատագրեցինք, բայց ոչ մեկը չի խոսում դրա մասին: Ոչ մեկը չի խոսում նաեւ այն մասին, որ 2018-ին Փաշինյանի վարչապետության  օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջեւանյան թեւում: Եվ սա՝ առանց կռվի: Բա ինչի՞ չենք խոսում դրա մասին: Ո՞նց եղավ, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո, երբ թուրքի դիրքերը եսիմ որտեղ էին…»։

Գ. Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների. «Իմ կարծիքով՝ մոտակա երեք-չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել,  եւ մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջեւանյան թեւի հետ է կապված լինելու: Եվ սա ես երկու  բանով եմ պայմանավորում. առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջեւանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի  Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի եւ երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, եւ չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան:

Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ: Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երեւանի կենտրոն կհասնի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>