Ստամբուլում բացվել է Կոմիտասի արձանը
Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքության տարածքում տեղադրվել է ականավոր հայ երաժիշտ, մեծն Կոիտասի արձանը: Արձանի հեղինակը պոլսեցի հայազգի քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ բարերարը՝ Սարգիս Գյուլեկեչը:
Կոմիտասի 150-ամյակին նվիրված արձանի բացման արարողությանը մասնակցել են Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: