«Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, բայց...». Գևորգ Դանիելյան
Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, և ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ, հանգեցնեն շահեկան իրավիճակների (օրինակ՝ ՈՂՋԱՄԻՏ շրջանակով հնդիկների համայնքի փաստն ինքնին հսկայական դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանի հետ հիրավի բարիդրացիական, և ոչ թե զուտ չոր ձևական դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու համար), այդ թվում՝ հայ համայնքի ընդունելի կարգավիճակի երաշխավորմանը: Ինքնաբուխ, զուտ առանձին բիզնեսմենների շահերն սպասարկող և պետական քաղաքականությամբ չծրագրավորված երևույթների պարագայում որևէ մեկը չի կարող խոստանալ, որ ամեն ինչ կավարտվի սոսկ սրճարանային միջադեպերով և չի հանգեցնի պետությունների հարաբերությունների աննախադեպ վատթարացմանը ....
Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

