Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արարատ Միրզոյանը դատի կտա Նարեկ Սամսոնյանին

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 290 000 դրամի հաշիվ է փակել երևանյան ռեստորաններից մեկում` խաշի հրավիրելով իր մերձավորներին:

«Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ: Կհիշե՞ք իշխանափոխությունից մի քանի շաբաթ անց մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Միրզոյան Արարատի մայրը սև իկռայից թունավորումով հիվանդանոցում է հայտնվել: Իհարկե, այդ լուրը տարածում էին, որ ցույց տային նորերի գյոռմամիշության չափերը, բայց հետո պարզվեց, որ Միրզոյանի մայրը իկռայից չի թունավորվել ու թեման փակվեց: Հիմա երեկ էս մեր «համեստ», ապառիկները չփակելու հետևանքով սև ցուցակներում հայտնված Արարատն իր մերձավորներին (26-28 հոգու) տանում է խաշ ուտելու ու երևանյան ռեստորաններից մեկում միանգամից 290.000 դրամի հաշիվ է փակում: Հիմա մեկդ ասեք, որ սա արդար է ու ասեք, որ սովորական աշխատավարձով ապրող մարդն իրեն կարող էր նման բան թույլ տար: Պարզ է չէ՞, որ Միրզոյան Արարատը մինչև իշխանական կայֆերից օգտվելը նման բան իրեն չէր կարող թույլ տար, պարզ է չէ՞, որ մարդը, որը չի կարողանում ապառիկ փակել, սենց կայֆերի մասին երազել անգամ չէր կարող:

Հիմա, տիկնայք և պարոնայք, մեր գեղցիները այսպիսի կայֆերի մեջ են ու դա նրա համար, որ դուք հասկանաք, որ չտես, աչքակապ ու անկուշտ գեղցիներին իշխանություն տալ չի կարելի: Այ, երբ սա կհասկանաք, էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև այդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա»,- գրել է Սամսոնյանը:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է այս գրառմանը` նշելով, որ պատրաստվում է դատի տալ Սամսոնյանին և որ վերջինս պետք է պատասխան տա վիրավորանքների և զրպարտության համար:

«Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար։ Քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար դատական հայց եմ ներկայացնելու հեղինակի դեմ։

Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի է, այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ-որ ՀԿ ղեկավար, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը։

Գրառման մեջ կասկած է հայտնվում, թե ինչպես ես այդ հաշիվը կարող էի վճարել՝ ապրելով միայն աշխատավարձով։ Դե ինչ, եթե դա է հույսներդ՝ մեզ կապել ինչ-որ կոռուպցիոն ապօրինի եկամուտների հետ, ապա ձեր գործն ավելի անհույս է և դուք ավելի անճար, քան ինձ թվում էր։

Նաև պնդում է արվում, թե ես այդպիսի բան ինձ նախկինում չէի կարող թույլ տալ, ու անգամ իմ ապառիկները չէի կարողանում փակել։ Ասեմ, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ես շատ բարձր վարձատրվող աշխատանքներ եմ ունեցել։ Ասենք՝ այժմյան աշխատավարձիս շուրջ կրկնակին։ Իսկ ապառիկի վերաբերյալ կատակս կարող եք գտնել ԱԺ համապատասխան նիստի տեսագրությունում՝ ասում եմ, որ ես մոռացել էի վճարել ՃՈ տուգանքը, ինչի համար էլ հաշիվներս սառեցվել էին։ Այս թեման այլ լույսի ներքո ներկայացնողներն ուղղակի էժանագին և անպատիվ խաբեություն են անում։ Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը։

Ինչ վերաբերում է ռեստորանների ցանցին, որի անունը դեռ չեմ նշում, կարծում եմ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը»,- գրել է Միրզոյանը։

Նարեկ Սամսոնյանն անդրադարձել է ԱԺ նախագահի հրապարակմանը` նշելով, որ նա հաստատեց իր հրապարակած տեղեկության իսկությունը և որ սպասում է Արարատ Միրզոյանի հայցադիմումին:

«Արարատ Միրզոյանն իր էջում բոլոր գրածներս հաստատեց ու ինձ դատի տալու «բոթ» հայտնեց: Ճիշտ է, ես վստահ եմ, որ Արարատ Միրզոյանն ինձ դատի չի տալու ու դատարանում ապացուցի, որ ինքը պլանքյաշ չէ, այլ երկրի երկրորդ պաշտոնյան, բայց ասեմ` սիրով սպասում եմ Արարատ Միրզոյանի հայցադիմումին: Մնացած էժանագին ու պաշտոնյային ոչ հարիր լակոտական լեքսիկոնին չեմ անդրադառնում` դա իրանց մենաշնորհն ա, բայց մի մեծ «ԲԱՅՑ» կա. Արարատ ջան, «Իրազեկ...» ՀԿ-ի ղեկավարը ձեր «ջեբի» մարդն է, իմ հետ չխառնես հանկարծ, լավ կարդա մեր թե՛ կազմակերպության, թե՛ կայքի անունը ու պատրաստվի վաղը մյուս օրը ցուցմունք տաս, թե ինչի՞ էիր ահաբեկում ու շարունակում ահաբեկել ձեր սիրած ռեստորանին: Մնացածը հաջորդիվ»,- գրել է նա:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>