Ադրբեջանի ընդդիմությունն այդ անունների մեջ շրջանառում է այն «բլոգերի» անունը
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չնայած՝ հայտնի են այն ադրբեջանցի լրագրողների անունները, ովքեր եղել են Երևանում և Արցախում, սակայն Ադրբեջանի ընդդիմությունն այդ անունների մեջ ակտիվ շրջանառում է այն «բլոգերի» անունը, ով Փաշինյանին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հարց էր տվել: Նույնիսկ խոսում են նրա մասին, որ նա ճաշել է Շուշվա ռեստորաններից մեկում: Կրկնում եմ՝ սա բացառապես Ադրբեջանի ընդդիմության կողմից շրջանառվող տեսակետն է»:

